Ստեփանակերտի օդանավակայանը կգործարկվի․ ՌԴ ռազմական ավիացիայի ինքնաթիռները կօգտագործեն այն
Ռուսաստանի Դաշնության ռազմական տրանսպորտային ավիացիայի ինքնաթիռները կկարողանան օգտագործել Ստեփանակերտի օդանավակայանը՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար կենտրոնների սպասարկման համար։ Օդանավակայանը կվերսկսի աշխատանքը դեկտեմբերի առաջին տասնօրյակում։ Այս մասին գրում է РИА Новости-ին՝ հղում անելով տեղական վարչակազմի աղբյուրին:
Նշվում է, որ Ан-12 и Ан-26 ռազմական տրանսպորտային ինքնաթիռները այստեղ կթռչեն տարածաշրջանում բացված մարդասիրական կենտրոնների կազմում: Բոլոր տեսակի տրանսպորտային ուղղաթիռները նույնպես կօգտագործեն օդանավակայանը։
Աղբյուրը հավելել է, որ «ապագայում Ил-76 ծանր ռազմական տրանսպորտային ինքնաթիռները կկարողանան վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում:
Գործակալության զրուցակիցը հստակեցրել է, որ ավելի վաղ, խաղաղապահ ուժերի տեղակայման շրջանակներում, ռուսական ռազմական ինքնաթիռները վայրէջք էին կատարում Էրեբունիի օդանավակայանում: Հետո խաղաղապահները ցամաքային տրանսպորտով ստիպված էին 300 կիլոմետր անցնել դեպի Լեռնային Ղարաբաղ, ինչը էապես բարդացնում էր նյութատեխնիկական ապահովումը: