Շուշեցիներն ուզում են իմանալ, հասկանալ իրենց հետագա անելիքները
Շուշեցիները հավաքվել են Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ, ուզում են իմանալ, հասկանալ իրենց հետագա անելիքները:
Շուշեցի Ստելլա Միրզոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բնակարանի հարցը լուծվելու դեպքում պատրաստ է վերադառնալ Արցախ, բայց թոռնիկներին չի ցանկանում դեռ տանել:
«Այն, ինչ այնտեղ տեսել են, դեռ շոկի մեջ են: Մի քիչ շուտ է երեխաների համար այնտեղ վերադառնալը»,- նշեց նա:
Ս. Միրզոյանի խոսքով, այսօր Արցախում բնակարանի խնդիր շատերն ունեն, հարցը միանգամից չեն կարող լուծել:
Նա պատմեց, որ Շուշիից դուրս են եկել հոկտեմբերի 28-ին, երբ վիճակը բարդ էր, մնալու հույս էլ չկար: Նա Ղազանչեցոց եկեղեցու մոմ է վաճառել: Հայաստանում նրանց ընդունել է անծանոթ ընտանիք: Տիկին Ստելլան ասաց, որ շատ շնորհակալ է այդ ընտանիքին, ընդունել են հարազատի նման, սակայն ուզում են վերադառնալ Արցախ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան