«Տոկիո -2020» կազմկոմիտեն հրապարակել է թեստային մրցաշարերի ժամանակացույցը
«Տոկիո-2020» կազմկոմիտեն հրապարակել է թեստային մրցաշարերի ժամանակացույցը, որոնք պետք է տեղի ունենան օլիմպիական խաղերից առաջ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
18 մարզաձևերի մրցաշարերը կանցկացվեն մարտից մինչև մայիս։ Ժամանակացույցը կազմելիս կազմկոմիտեն խորհրդակցել է միջազգային մարզական ֆեդերացիաների հետ։
Թեստային մրցումների ընթացքում շեշտը դրվելու է երեք հիմնական ուղղությունների վրա. մրցման տարածքը, տեխնոլոգիաների օգտագործումը և անձնակազմի պատրաստվածությունը, ներառյալ՝ COVID-19-ին հակազդելու հարցերը:
Հատուկ ուշադրություն կդարձվի կորոնավիրուսի տարածումը վերահսկող միջոցներին, կմշակվի գործնական գործողությունների շարք, որն ուղղված կլինի ինչպես մրցումների մասնակիցների, այնպես էլ երկրպագուների առողջության պաշտպանությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները