30 հազար դրամ՝ յուրաքնաչյուր հյուրընկալված չափահաս արցախցու համար
Կառավարության ընդունած որոշմամբ կփոխհատուցվի Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ ՀՀ-ում գտնվող արցախցիների մեծ մասը բնակվում է մասնավոր տներում և բնակարաններում, և Կառավարությունը 6 ամիս կփոխհատուցի այն քաղաքացիների ծախսերը, որոնք հյուրընկալել են նրանց: Ըստ նախարարի, յուրաքանչյուր չափահաս անձի մասով կտրամադրվի 30 հազար դրամ: Նախարարի խոսքով Արցախում հյուրընկալողները կստանան 45 հազար դրամ:
Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ փոխհատուցում ստանալու համար հյուրընկալող կողմը պետք է դիմի նախարարություն էլեկտրոնային եղանակով՝ կցելով նաև այն քաղաքացիների տվյալները, որոնց հյուրընկալում է:
Նրա խոսքով՝ նշված գումարներն անհատույց տրվող ֆինանսական աջակցություն են:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը մոռանում է կառավարության քննարկած հարցը քվեարկության դնել
- Հունան Պողոսյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից
- 5 մլն դրամ՝ պատերազմում զոհված քաղաքացիների ընտանիքներին