03.12.2020. Կորոնավիրուսի 1277 նոր դեպք է գրանցվել, 37 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 3453 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1277 նոր դեպք: Մեկ օրում առողջացել է 1433 մարդ: Մահացել է 37 մարդ: Նրանիցի 11-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
ԱՆ ներկայացրած տվյալներով, դեկտեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 138508 դեպք, որոնցից 113228-ն` առողջացած, 2254-ը` մահվան ելքով: Մահվան ևս 578 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22448 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 519445 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ. Կորոնավիրուսը խթանում է հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը
- 02.12.2020. Կորոնավիրուսի 1264 նոր դեպք է գրանցվել, 43 մարդ մահացել է
- 01.12.2020. Կորոնավիրուսով 46 հիվանդ է մահացել
- 30.11.2020. Կորոնավիրուսի 356 նոր դեպք է գրանցվել, 26 մարդ մահացել է
- 29.11.2020. Կորոնավիրուսի 1174 նոր դեպք է գրանցվել, 24 մարդ մահացել է
- 28.11.2020. Կորոնավիրուսով 39 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան