Արցախի մայր բուհում դասերը վերսկսվել են
Արցախի պետական համալսարանը վերսկսկել է դասապրոցեսն ավանդական եղանակով: Դասերն անցկացվում են երկհերթ: Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանն լրագրողների հետ հանդիպմանը խոսել է բուհի անելիքների մասին:
Արցախի հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում նշվում է, որ պատերազմի հետևանքով անդառնալի կորուստներ կան նաև բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմում և ուսանողների շրջանում: Զոհված ուսանողների թիվը դեռ ճշտված չէ: Առաջին կուրսի տղաների շուրջ 70 տոկոսն ընդունվելուց հետո զորակոչվել էին բանակ:
Հարակից հրապարակումներ`
- Մեկ օրվա ընթացքում ավելի քան 1400 փախստական է վերադարձել Արցախ
- Արցախում վերսկվել է աշնանացանը
- Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում ականազերծել են դպրոցի տարածքը
- Մեկ օրում գրեթե 1,7 հազար արցախցի է վերադարձել հայրենիք. ՌԴ ՊՆ
- Ստեփանակերտում և շրջաններում մեկնարկել են վերանորոգման և վերակառուցման աշխատանքները. ԱՀ ԱԻՊԾ
- Ստեփանակերտում ներքաղաքային ուղևորափոխադրումներն անվճար են