Երևանում մեկնարկել են անհնազանդության ակցիաները
19:15
ՀՅԴ ԵՄ ներկայացուցիչ Քրիստինե Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ակցիայի տասնյակ մասնակիցներ են բերման ենթարկվել։
«Ապակենտրոն սկզբունքով փակել էինք նախ Մաշտոցի պողոտայի՝ մասնավորապես շուկայի դիմացի հատվածը։ Այնուհետև փողոցներ փակելով հասել ենք Տիգրան Մեծի պողոտա։ Ակցիայի մի քանի տասնյակ մասնակիցներ այս ընթացքում բերման են ենթարկվել ոստիկանական տարբեր բաժանմունքներ։ Քաղաքացիների կոնկրետ գտնվելու տեղը դեռ չգիտենք»,- ասաց Ք. Վարդանյանը։
Այունհետև նա հանդես եկավ հայտարարությամբ։
«Ինչպես արդեն նշել ենք, ՀՅԴ ԵՄ-ն սկսել է պայքար ընդդեմ ՀՀ իշխանությունը բռնի ուժով պահող Նիկոլ Փաշինյանի, ով այս օրերին կառչել է իր աթոռից և ամեն մեթոդ օգտագործում է պահելու հոգեվարքի մեջ գտնվող իր իշխանությունը։ Երեկ մենք հայտարարել էինք, որ այսօր ժամը վեցից ապակենտրոն սկզբունքով փակվելու ենք տարբեր փողոցներ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ժամը վեցից սկսած փակ էին Երևանի տասնյակ փողոցներ։ Այսքանով մեր այսօրվա ակցիան համարում ենք ավարտված։ Պայքարը շարունակվելու է, մենք օգտագործելու ենք մեր ձեոքի տակ եղած բոլոր գործիքները մինչև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»։
18։32
Ոստիկանականները կենտրոնացնում են ուժերը, իսկ երիտասարդները շարունակում են «Նիկոլ դավաճան», և «Միացեք» վանկարկելով փակել կենտրոնական փողոցները։
18։25
Այս պահին բախում առաջացավ քաղաքացիների միջև, այն բանից հետո, երբ միկրոավտոբուսով վարորդը վարեց մեքենան ճանապարհը փակած քաղաքացիների ուղղությամբ։ Ակցիայի մասնակից երիտասարդներից մեկը բղավում էր․ «Էս ի՞նչ ես անում, արա, երկիր ենք կորցրել, դու ի՞նչ ես անում»։
Նշենք, որ ոստիկանությունը բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկում ցուցարարներին։
18:10
Քաղաքացիները կաղամբով լի սայլակներով փակել են Մաշտոցի պողոտան՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այս պահին փակված են Երևանի փողոցներից մի քանիսը։
18:03
Երևանում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան։ Քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են իրականացնում՝ փակելով փողոցները։
Ոստիկանությունը փորձում է բացել ճանապարհը։
Մասնավորապես, ոստիկաններն ասում են ցուցարարներին, որ լրացել է սահմանված 3 րոպեն և պետք է բացեն փողոցը։ Ցուցարարները բացեցին Պուշկին-Մաշտոց խաչմերուկը, փոխարենը փակ է Աբովյան Մոսկովյան ճանապարհը։
Հիշեցնենք, որ ոստիկանությունը ցուցարարներին 3 րոպե ժամանակ է տրամադրել՝ անհնազանդության ակցիան իրականացնելու համար։ Եթե նշված ժամանակից ավելի փակվեն փողոցներն, ապա ոստիկանությունն ուժ կկիրառի։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին