Հյուսիսարևմտյան Իրանում ձերբակալվել է 3 ահաբեկիչ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Համզե Սեյեդ ալ-Շոհադայի շտաբը հայտարարել է, որ իր ուժերը Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Արևմտյան Ադրբեջանի նահանգում, ձերբակալել են 3 ահաբեկչի: Այս մասին գրում է Mehr գործակալությունը։
Համզե Սեյեդ ալ-Շոհադայի շտաբի հայտարարության մեջ նշվել է, որ ահաբեկիչները նպատակ են ունեցել ահաբեկչություն իրականացնել Իրանի Իսլամական Հանրապետությունում:
Գործողության ժամանակ առգրավվել են մեծ քանակությամբ զենք, զինամթերք և կապի սարքավորումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան