Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձև
Ֆրանսիայի Ազգային ժողովն այսօր՝ Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած պատմական որոշումից մեկ շաբաթ անց, 188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունել է բանաձև, որտեղ ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։
Բանաձևում նաև արձանագրվում են Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղակայման փաստերը։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։
Ներկայացված տեքստում որպես առաջնահերթություն նշվում է «տուժած քաղաքացիական բնակչության կայուն անվտանգությունը երաշխավորող հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու հրատապ անհրաժեշտությունը և Լեռնային Ղարաբաղի խաղաղության և ճանաչման գործընթացի իրականացումը»։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԼՂՀ ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևը
- Ֆրանսիայի սենատոր․ Հայերին մարդկության պարտքը մենք այսօր պետք է ստանձնենք՝ ընդունելով Արցախի ճանաչման բանաձևը
- Ֆրանսիայի Սենատը այսօր կքննարկի Արցախի անկախությունը ճանաչելու բանաձևը․ ի՞նչ է այն իրենից ներկայացնում
- Ֆրանսիայի Սենատը որոշել է քվերակել «ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը