Տիգրան Աբրահամյան. Պաշտպանության նախարարի երեք տեղակալների պաշտոնները թափուր են
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Զինված ուժերի հետ կապված մեծ թվով հարցադրումներ կան, բայց բացի ֆորմալ, արարողակարգային հանդիպումներից պաշտպանության նախարարի քայլերում, հայտարարություններում որևէ հստակ բան չկա։ Իրավիճակային կիսալուծումները չեմ հաշվում։
Արդեն 2 շաբաթ է ՀՀ-ն պաշտպանության նոր նախարար ունի, սակայն երեք տեղակալների պաշտոնները թափուր են, մամուլի խոսնակ ևս չի նշանակվել։
Ու այստեղ առանձնապես կապ չունի՝ թեկնածուներ կա՞ն, թե՞ ոչ, մերժողները շատ ե՞ն, թե՞ քիչ, այսօր, վաղը կնշանակվի՞, թե՞ ոչ։
Փաստ է, որ մի երկրում, որտեղ ռազմական դրություն է, պաշտպանության նախարարը 2 շաբաթ է կարևոր պաշտոններում նշանակումներ չի արել, հայեցակարգային որևէ ելույթ, հայտարարություն չի արել»։
Հարակից հրապարակումներ`
- Ա․Հարությունյանը պետք է վերջ տա Նիկոլ Փաշինյանի իշխանության պահեստային վագոնը լինելու ֆունկցիոնալ պարտականությունները կատարելուց ․Տ․Աբրահամյան
- Դեռ չգիտենք, թե էլ ինչ է խոստացել վարչապետի աթոռին կառչածն ու դա մեր ժողովրդի համար ինչ գին կունենա. Աբրահամյան
- Տղերք, ամոթ է, էս ի՞նչ եք անում. Տիգրան Աբրահամյան
- Սա պայքար է հայրենիքի փլուզումը, պետականության անկումը թույլ չտալու համար. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան