ՌԴ-ն հույս ունի, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագետները մոտ ժամանակները կլինեն ԼՂ-ում․ Զախարովա
Ռուսաստանը հույս ունի, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները շուտով կժամանեն Լեռնային Ղարաբաղ` գնահատելու քրիստոնեական և մահմեդական սրբավայրերի պահպանումը: Այդ մասին ճեպազրույցում ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
«Ակնկալում ենք, որ հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ պայմանավորվածությամբ, միջազգային հեղինակավոր կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների պաշտպանության և պահպանության ոլորտի փորձագետները շուտով կկարողանան տեղ հասնել և օբյեկտիվ գնահատել իրավիճակը»,- նշել է նա։
Դիվանագիտական ծառայության պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է, որ Մոսկվան սատարում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդեր Ազուլայի` այս կազմակերպության փորձագետներին Լեռնային Ղարաբաղ գործուղելու մտադրությունը, ինչը հաստատվել է նոյեմբերի 20-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան