Լապշինն այցելել է «Սմերչ»-ից ծանր վիրավոր հայ զինծառայողին ու դիմում է օգնության
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը նախօրեին Երևանի հիվանդանոցներից մեկում այցելել է ծանր վիրավոր զինծառայողին, որը հարված է ստացել «Սմերչ» հրթիռային համակարգից: Լապշինը նաև տեսանյութ է հրապարակել։
«Կորցրել է ոտքը, ձեռքը, գումարած որովայնի և աճուկի ծանր վնասվածքները: Երիտասարդ տղա, 27 տարեկան: Չամուսնացած։ Նա կունենա երկար և դժվար վերականգնողական շրջան և շատ նոր վիրահատություններ, այդ թվում՝ աճուկի հատվածի հետ կապված:
Չգիտեմ՝ Հայաստանում իրականացվում են նման վիրահատություններ: Դուք հասկանում եք, թե ինչի մասին է սա: Բայց տղան ուժեղ է, իրեն պինդ է պահում: Հիանալի ընտանիք:
Եթե ունեք գաղափարներ այն մասին, թե ինչպես կարելի է տղային վերադարձնել նորմալ կյանք, ընտանիքը երջանիկ կլինի: Նման վիրահատությունները բավականին հազվադեպ են (գիտեք, թե ինչ նկատի ունեմ), բայց դրանք կան: Միացյալ Նահանգներում վերջին տարիներին մոտ 1500 նման վիրահատություն է իրականացվել, Իսրայելում՝ մոտ 100: Արժե, իհարկե, առասպելական գումարներ:
Եթե ցանկանում եք աջակցել այս ընտանիքին, գրեք առանձին, ես նրանց կփոխանցեմ:
Տեսանյութը թույլ մարդկանց համար չէ»,-գրել է Լապշինը: