«Փաստ». Մանե Թանդիլյանի նշանակումը տարակուսանք է առաջացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում
«Փաստ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Մանե Թանդիլյանի նշանակումը հատկապես տարակուսանքով են ընդունել Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում: Այստեղ նրան հիշում են որպես ամենաչհաջողված նախարարներից մեկը:
Նախարարության աշխատակիցները հիշում են, որ իր նախարար եղած ժամանակ Թանդիլյանը բացարձակ չի տիրապետել իրավիճակին, կամայական ու հակասական որոշումներ է կայացրել, աչքի է ընկել պրոֆեսիոնալիզմի ու կառավարչական հմտությունների իսպառ բացակայությամբ:
Նախարարությունում աշխատող մեր զրուցակիցներից մեկը նշում էր, որ ԱՍՆ աշխատակազմում զարմացած են, թե Հայաստանում իր պաշտոնավարման ժամանակ ձախողված նախարարն ինչով կարող է օգտակար լինել ներկայումս սոցիալական ահռելի խնդիրներ ունեցող Արցախին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: