«Հրապարակ». Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիքը», չի ընդունում Արայիկ Հարությունյանի առաջարկած բանաձևը
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ազգային համաձայնության իշխանություն ձևավորելու կոչից հետո տարբեր ճամբարներից մարդիկ պաշտոններ են ստանում, և անգամ ԼՀԿ նախկին անդամ Մանե Թանդիլյանը սոցապնախարար նշանակվեց, սակայն համաձայնության կառավարություն դժվար թե ձևավորվի։
Բանն այն է, որ խորհրդարանի՝ մեծությամբ երրորդ ուժը՝ Արցախի հերոս, ԱԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիքը», չի ընդունում Հարությունյանի առաջարկած բանաձևը: Երեկ Բաբայանի կուսակիցը մեզ ասաց, որ իրենց խմբակցությունը շուտով իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ կհրապարակի, որը կմատնանշի պետության առջև ծառացած խնդիրները, դրանց լուծման ուղիները և ժամկետները:
Նա ասաց, որ այսօր Արցախում նախարարներ, վարչակազմ ունենալը զավեշտալի է, հարկավոր է փրկության շտաբ ստեղծել, որտեղ ներգրավված կլինեն խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները և որոնք կստանձնեն երկրի համատեղ կառավարումը: Ակնհայտ է, որ Վիտալի Բալասանյանի՝ առաջին պլան մղվելը Բաբայանի թիմում ծանր են տանում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան