Ոստիկանություն. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, բայց...
Ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Ոստիկանությունը շարունակում է հասարակական կարգի պահպանման իր գործառույթի իրականացումը։
Հորդորում ենք ձեռնպահ մնալ հակաիրավական արարքներից, այլ քաղաքացիների իրավունքի դեմ ոտնձգելու, համայնքների բնականոն կենսագործունեությանը խոչընդոտելու գործողություններից։
Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, բայց մյուս քաղաքացիներն էլ ունեն ազատ տեղաշարժի, լռության ռեժիմի պահպանման և այլ իրավունքներ։
Մասնավորապես, իրավական պատասխանատվություն են առաջացնում քաղաքացիների տեղաշարժին և տրանսպորտային երթևեկությանը խոչընդոտելու դեպքերը։
Ճանապարհային երթևեկության մասնակիցը պարտավոր է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, ինչպես և կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներն ու չստեղծել վթարային իրադրություն:
Հասարակական կարգի պահպանության պարտականություններն իրականացնող ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Ոստիկանությունը կրկին հաստատում է, որ իր բոլոր գործողություններն ուղղված են հասարակական կարգի պահպանմանը և բոլո՛ր քաղաքացիների իրավունքների ու անվտանգության պաշտպանությանը։
Դարձյալ կոչում ենք սթափության, օրինահարգության և ոստիկանության հետ համագործակցության՝ հանրային անդորրը պահպանելու գործում»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՌՀ հիշումը ոստիկանությանը. Յուրաքանչյուր լրագրող իրավունք ունի ներկա գտնվելու հավաքների
- Ոստիկանները բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականը պահանջող իջևանցիներին
- Երվանդ Վարոսյան. Պատրաստ եմ անշահախնդիր ստանձնել «Երկիր Մեդիա» ՀԸ օպերատորի շահերի պաշտպանությունը
- Գոհար Մելոյան. Ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվող ֆիզիկական ուժն ակնհայտ անհամաչափ և ապօրինի է
- «Երկիր Մեդիա»-ն մեղադրում է ոստիկանությանը օպերատորի աշխատանքին խոչընդոտելու մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա