Արցախցիների հիմնական խնդիրը բնակարանն է
ՀՀ-ում բնակվող արցախցիների կողմից ներկայացված խնդիրները Հայաստանում Արցախի ներկայացուցչությունը ներկայացում է առաջին հերթին Արցախի կառավարությանը, օպերատիվ շտաբին, Հայաստանի գործընկերներին՝ ըստ անհրաժեշտության: Լրագրողներին ասաց Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը:
«Հարցերի շրջանակը լայն է, շատ են, խոսքը մի քանի հազարավոր մեր հայրենակիցների մասին է: Հնարավոր չէ արագ լուծում գտնել, բայց աշխատանքներ, միանշանակ, կատարվում է»,- նշեց նա:
Ս. Ղազարյանի խոսքով, հիմնական խնդիրը վերաբերում է կացարաններին:
Նշենք, որ շուշեցիները հավաքվել են Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ, ուզում են իմանալ, հասկանալ իրենց հետագա անելիքները:
Շուշեցի Ն. Գրիգորյանն ասաց, որ մարդիկ կան հյուրանոցում են ապում, հիմա պետք է ազատեն հյուրանոցները, խնդրել են ներկայացուցչին բնակիչների այդ խնդրով զբաղվել:
Նա նշեց, ինքը չի գնում Ստեփանակերտ, քանի որ անվտանգությունն ապահովված չէ, կան չպայթած ռումբեր: Նա խորհուրդ է տալիս վերադառնալ Ստեփանակերտ ականազերծման աշխատանքների ավարտից հետո:
Նաիրի Գրիգորյանը պատմեց, որ նոյեմբերի 2-ին է դուրս եկել Շուշիից, երբ թշնամին սկսել է օգտագործել ոչ թույլատրելի զենքեր:
Նրա ներկայացմամբ, Շուշիիում 4000 մարդ էր ապրում: Ն. Գրիգորյանն ասաց, որ տեղեկություն չունի, թե որտեղ են վերաբնակվելու շուշեցիները: Ըստ նրա, որոշ մասի բնակարանային խնդիրը լուծվել է Ստեփանակերտում, Հայաստանում:
«Հնարավորության դեպքում վերադառնալու եմ իմ հայրենիք: Թեկուզ ավերել են Շուշին, հետո վերադաձնեն, էլի գնալու ենք, վերակառուցենք ու ապրենք մեր քաղաքում»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Շուշեցիներն ուզում են իմանալ, հասկանալ իրենց հետագա անելիքները
- Ադրբեջանը քննարկում է Շուշին և Խուդաֆերինի կամուրջները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու հնարավորությունը
- Շարմազանով. Ոչ Հադրութի և ոչ էլ Շուշիի մասին խոսք չի եղել։
- ՀԱՍԱԿ ղեկավարի հետ հանդիպմանը Շուշիի բնակիչներն իրենց կարգավիճակի, վարկերի հետ կապված հարցերն են բարձրաձայնել
- Շուշիի հանձնումն ավելի շատ քաղաքական որոշում էր. Սեմյոն Պեգով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան