ԱՄՆ նախկին նախագահներ Բուշը, Քլինթոնը և Օբաման ցանկանում են հրապարակայնորեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ
ԱՄՆ նախկին նախագահներ Բարաք Օբաման, Ջորջ Բուշը և Բիլ Քլինթոնը մտադիր են հրապարայնորեն պատվաստվել կորոնավիրուսային վարակի դեմ, որպեսզի քաջալերեն ամերիկացիներին ևս պատվաստվել: Այս մասին հայտարարել է CNN հեռուստաալիքը:
Նշվում է, որ նրանք կկարողանան պատվաստվել այն բանից հետո, երբ ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունը (FDA) հաստատի պատվաստանյութի օգտագործումը:
Հայտնի է, որ Բուշը նախկինում դիմել է Ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչիին և COVID-19 Սպիտակ տան համակարգող Դեբորա Բիրխին՝ պարզելու, թե ինչպես նա կարող է օգտակար լինել պատվաստանյութը խթանելու գործում:
Նոյեմբերի 21-ին Pfizer ամերիկյան ընկերությունը և գերմանական BioNTech-ը FDA-ին դիմում ներկայացրեցին իրենց COVID-19 կորոնավիրուսի պատվաստանյութը ԱՄՆ-ում օգտագործելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա