Հաստատվեց «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի մրցույթի անցկացման բաղադրիչները
«Կարգավորման նպատակը Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների վարչական տարածքում «Այգ-1» 200 մեգավատ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, տնօրինման ու շահագործման նպատակով մրցույթի պատշաճ կազմակերպումը, անցկացումն ու հաղթողի ընտրությունն է»,- կառավարության այսօրվա նիստում հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Ներջինս ներկայցրեց Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակներում նախաորակավորված մասնակիցների ցանկը, մրցութային հանձնաժողովի կազմը հաստատելու և մրցույթի ընթացակարգի մասնակցության հայտերի ներկայացման հրավերին հավանություն տալու մասին հարցերը:
Նախարարի խոսքով, ծրագրի մրցութային հանձնաժողովի կազմում են՝ ՏԿԵ, արդարադատության, ՇՄ և ֆինանսների նախարարների տեղակալները:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն առաջարկեց հանձնաժողովում ընդգրկել նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալին:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ մրցույթի արդյունքները կամփոփվեն փետրվարին:
Կառավարությունը հաստատեց ծրագրի շրջանակներում նախաորակավորված մասնակիցների ցանկը, մրցույթին մասնակցելու հայտեր ներկայացնելու հրավերը և մրցութային հանձնաժողովի կազմը:
Հարակից հրապարակումներ`
- 30 հազար դրամ՝ յուրաքնաչյուր հյուրընկալված չափահաս արցախցու համար
- Նիկոլ Փաշինյանը մոռանում է կառավարության քննարկած հարցը քվեարկության դնել
- 5 մլն դրամ՝ պատերազմում զոհված քաղաքացիների ընտանիքներին