Ռազմական դրության պայմաններում հրատապ է համարվել գործադիր իշխանության կողմից ԲՈՒՀ-երի ռեկտորների նշանակումը. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ռազմական դրության պայմաններում հրատապ է համարվել գործադիր իշխանության կողմից բուհե֊րի ռեկտորների նշանակումը (մինչ այդ հանրային քննարկումների արդյունքում այս նախաձեռնությունը ճանաչվել է առնվազն անհիմն և անընդունելի)։ Սա ոչ միայն բացահայտ հակասահմանադրական օրենսդրական նախաձեռնություն է, քանզի շրջանցվում է Սահմանադրության 38-րդ հոդվածով ամրագրված հիմնադրույթը, ըստ որի. «Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը», այլև անընդունելի նահանջ է կրթական հաստատությունները ապաքաղաքականացնելու առաքելությունից։ Իհարկե, օրենքով չէր կարող վերապահվել բացարձակ ինքնակառավարման իրավունք, սակայն չէր էլ կարելի ամբողջովին զրկել այդ իրավունքի առանցքային բաղադրիչից։
Ռեկտորը պետք է առավելագույնս ընդունված լինի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների կողմից, ունենա պատշաճ հեղինակություն. պարտադրված պաշտոնյաները ի սկզբանե մատնված են ձախողման։ Առանց այդ էլ՝ տարիներ շարունակ խոցելի են եղել այն ռեկտորները, որոնց ընտրության հարցում իշխանություններն անթաքույց փորձել են միջամտել։
Ի դեպ, եթե խնդիրն աջակցությունն է, ապա դրա վեկտորները բոլորովին այլ են՝ բուհ֊րը հայտնվել են ֆինանսատնտեսական անընդունելի վիճակում, իսկ աջակցության բացակայության պայմաններում միակ ճանապարհը դիտարկվում է ուսման վարձի հանիրավի բարձրացումը։ Հիշեցնեմ, որ պրոֆեսորի աշխատավարձը գրեթե նույնքան է, որքան ստորին դասի քաղաքացիական ծառայողի աշխատավարձը....»:
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Դանիելյան. Հայտարարությամբ չնախատեսված տարածքների առնչությամբ հարկ է անհապաղ արձագանքել
- Գևորգ Դանիելյան. Գերիների հետ կապված առաքելությունը լավագույնս կարող է կյանքի կոչել Լարիսա Ալավերդյանը
- Հնարավորինս սեղմ ժամկետում և լրջագույն փաստարկներով հարկ է արձագանքել Ալիևի պաշտոնական քայլերին. Գևորգ Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան