Այսօր մեկնարկում է ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի երկօրյա նիստը․ օրակարգում է նաև Ղարաբաղը
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Ալբանիայի նախագահությամբ մեկնարկում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ նախարարական խորհուրդ) անդամ 57 երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի երկօրյա հանդիպումը: Ի սկզբանե նախատեսվում էր ԵԱՀԿ 27-րդ կենտրոնական ֆորումն անցկացնել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, բայց COVID-19 համաճարակի պատճառով այն պատմության մեջ առաջին անգամ կազմակերպվում է տեսակոնֆերանսի միջոցով: Այս մասին գրում է Tass-ը։
Դեկտեմբերի 3-ին և 4-ին ԵԱՀԿ Նախարարների խորհրդի բարձրաստիճան անդամները, առցանց ձևաչափով լիագումար նիստերի ընթացքում, կքննարկեն այս միջազգային կազմակերպության տարածքում 2020թ․-ի անվտանգության խնդիրների և ճգնաժամերի ամբողջ շարքը. Ուկրաինայի արևելքում հակամարտությունից, Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի կարգավորումից մինչև Բելառուսում հետընտրական զարգացումներ։
Պատվիրակները կլսեն ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ, Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Էդի Ռամայի, Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) նախագահ Գեորգի Ծերեթելիի և կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչների ելույթները: Յուրաքանչյուր նախարար հանդես կգա հայտարարությամբ:
Նախարարների խորհրդի ամենասպասված թեման կլինի կազմակերպության գործադիր կառույցների չորս ղեկավարների համաձայնեցումը և նշանակումը երեք տարի ժամկետով. Գլխավոր քարտուղար, Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն, Ազգային փոքրամասնությունների գերագույն հանձնակատար և ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ: Այս պաշտոնները թափուր են մնացել 2020 թ.-ի հուլիսի 18-ից հետո այն բանից հետո, երբ ԵԱՀԿ-ում մասնակից պետությունների մշտական ներկայացուցիչները, տարաձայնությունների պատճառով, չկարողացան համաձայնության գալ ԵԱՀԿ մարմինների նախկին ղեկավարներին վերանշանակելու կամ ժամանակավորապես լիազորությունները երկարացնելու հարցում: Արդյունքում, այս ամառ իրենց պաշտոնները լքեցին Թոմաս Գրեմինգերը, Ինգիբերգ Սոլրուն Գիսլադոտիրը, Լամբերտո Զանիերը և Արլեմ Դեզիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին