ԵԱՀԿ գործող նախագահ. Մենք ճգնաժամի մեջ ենք և այն միայն վատանում է
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) գտնվում է խորը ճգնաժամի մեջ: Այս դիրքորոշումն այսօր, Tass-ի հաղորդմամբ, հայտարարեց այս միջազգային կառույցի ներկայիս նախագահ, Ալբանիայի վարչապետ, արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Էդի Ռաման՝ բացելով կազմակերպության 57 անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 27-րդ նիստը:
«Մենք ճգնաժամի մեջ ենք, և դա միայն վատանում է։ Տխուր իրավիճակի պատճառը ԵԱՀԿ մասնակից 57 պետություններն են», - ասել է Ռաման:
Նրա խոսքով, ժողովրդավարական Եվրոպայի ընդհանուր տեսլականը նահանջում է, և ԵԱՀԿ սկզբունքները չեն հարգվում:
«Այս ամենը պետք է անհանգստացնի մեզ», - ավելացրել է Ռաման:
Նշենք, որ դեկտեմբերի 3-ին և 4-ին ԵԱՀԿ Նախարարների խորհրդի բարձրաստիճան անդամները, առցանց ձևաչափով լիագումար նիստերի ընթացքում, կքննարկեն այս միջազգային կազմակերպության տարածքում 2020թ․-ի անվտանգության խնդիրների և ճգնաժամերի ամբողջ շարքը. Ուկրաինայի արևելքում հակամարտությունից, Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի կարգավորումից մինչև Բելառուսում հետընտրական զարգացումներ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին