Ինչո՞ւ Թուրքիան չի ցանկանում ճանաչել Ղրիմի թերակղզու ռուսական կարգավիճակը
«Թուրքիան չի ճանաչում Ղրիմի ռուսական կարգավիճակը, քանի որ շահագրգռված է, որ թերակղզին մնա քանդվող Ուկրաինայում»,-ասել է Ղրիմում ՌԴ նախագահի մշտական ներկայացուցիչը, հանրապետության փոխվարչապետ Գեորգի Մուրադովը:
Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն Անկարայում իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ բանակցություններից հետո հայտնել էր Կիևի նախաձեռնած «Ղրիմի պլատֆորմ»-ին սատարելու մասին: Ըստ նրա, թուրքական կողմը ռազմական համագործակցության և պաշտպանական արդյունաբերության ոլորտում կշարունակի ամրապնդել հարաբերությունները Ուկրաինայի հետ:
«Թուրքիան շահագրգռված է, որ Ղրիմը հայտնվի դգրադացվող և փլուզվող Ուկրաինայում` հետագայում տարածքների ձեռքբերման հեռանկարով: Այս հաշվարկների պատրանքային բնույթն ապացուցել է պատմությունը: Հենց դրանք են տապալել օսմանյան առաջնորդներին: Միակ լավ լուրն այն է, որ այս ֆոնի վրա թուրքական հասարակությունն ավելի ու ավելի է բարձրաձայնում ի պաշտպանություն Ռուսաստանի հետ բարեկամական կապերի ամրապնդման և Ղրիմի ռուսական կարգավիճակի, որը հանդիսանում է բնօրրան նաև թուրք ժողովուրդների համար»,-ասել է Մուրադովը «ՌԻԱ Նովոստի»-ին:
Ըստ նրա, ստեղծվող «Ղրիմի պլատֆորմը» բացառապես սադրիչ նպատակներ է հետապնդում՝ փորձելով սրել Ղրիմի շուրջ առկա իրավիճակը:
«Բոլորը հիանալի հասկանում են, որ Ղրիմի հարցերըը միանշանակ լուծված է: Ղրիմը ռուսական տարածաշրջան է և այլ մեկնաբանություն չի կարող լինել: Նրանք, ովքեր կասկածի տակ են դնում Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը, լուրջ հետևանքների հետ ընդհարվելու ռիսկի առաջ են գանգնում»,- ասել է Մուրադովը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան