Պատգամավոր Լուսինե Բադալյանի մայրը եռման ջուր է լցել նրա հրաժարականը պահանջողների վրա. Mediaport
Քաղաքացիները շարունակում են բողոքի ակցիաներ իրականացնել իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների բակերում՝ պահանջելով, որ վերջիններս մանդատները վայր դնեն։
«MediaPort»-ը հայտնում է՝ այսօր, երբ ակցիաներ են եղել «Իմ քայլի» պատգամավոր Լուսինե Բադալյանի տան բակում, նրա մայրը պատուհանից եռման ջուր է լցրել նրա հրաժարականը պահանջող երիտասարդների վրա՝ բղավելով. «Ռադներդ քաշեք ստեղից, շուտ արեք»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ նոյեմբերի 16-ին Լուսինե Բադալյանը հայտնել էր մանդատը վայր դնելու մասին։ Նա մասնավորապես գրել էր.
«ՀՀ վարչապետի վերջին գրառումից հետո, ես ստիպված եմ կայացնել որոշում և հուսով եմ` Դուք ինձ կհասկանաք` որպես Ձեր ուսանողական ընկեր, որպես ձեզ հետ երբեմն` նույնիսկ դժվար ճանապարհ անցած մարդ։
Եթե «Իմ Քայլը» հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չի ձեռնարկում, ես վայր եմ դնում իմ մանդատը։
Շնորհակալ եմ ըմբռնման համար»։
Այնուամենայնիվ, պատգամավորը մանդատը վայր չդրեց, քանի որ, իր խոսքով, դեռ անելիքներ կան։
«Մանդատս դնելուց, ինձնից բացի ոչ ոք օգուտ չի ստանա։ Այս պահին եթե կարողանանք չլուծված խնդիրներին լուծում տալ, որոշակի սխալներ շտկել, դրանից հետո մանդատը միշտ էլ կարող ենք վայր դնել»,- իր հարցազրույցներից մեկում նշել էր նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան