5 մլն դրամ՝ պատերազմում զոհված քաղաքացիների ընտանիքներին
«Պատերազմի ընթացում զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին կտրամադրվի 5 մլն դրամ, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց՝ հմապատասխանաբար 3, 2 և 1 մլն դրամ միանվագ օգնություն»,-այսօրվա կառավարության նիստում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ զեկուցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության միջոցառման մասին հարցը:
Նախարարը հայտնեց, որ հարցը քննարկվել է Հայաստանի և Արցախի հանրապետությունների մարդու իրավունքների պաշտպանների հետ, որոնց կողմից էլ տրվել են տեղեկություններ զոհվածների և վիրավորների վերաբերյալ:
Նախարարը հայտնեց, որ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում էլ նախատեսված է հատկացնել 3 մլն դրամի չափով սոցիալական աջակցություն:
Մեսրոպ Առաքելյանի խոսքով, առաջիկայւոմ հաստատվելու է նաև աջակցության տրամադրման կարգը, որի վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն առաջարկներ է ներկայացրել և դրանք հաշվի կառնվեն: Նա նաև հայտնեց, որ որոշակի ժամանակ է սահմանված աջակցություն ստացողների ցուցակն համալրելու համար, քանի որ կորղ են չգրանցված նոր շահառուներ լինել:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ զինծառայողների դեպքում հարցը կարգավորվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցով:
Կառավարությունը միաձայն ընդունեց որոշումը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան