Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարները քննարկել են հրատապ հարցերը
Արցախի հանրապետության Պաշտպանության Բանակը հաղորդագրություն է տարածել ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի և ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հանդիպման մասին:
«Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 2-ին հանդիպում է ունեցել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի հետ:
Հայկական երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ընթացիկ ու հետագա համատեղ անելիքները՝ հատուկ շեշտադրումներ կատարելով այն բոլոր հարցերի վրա, որոնք պահանջում են հրատապ լուծումներ:
Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ է կատարվել համագործակցության գործող պլանով նախատեսված հետագա անելիքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան