Չավուշօղլու․ Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը դրականորեն կազդի Հայաստանի հետ հարաբերությունների վրա
Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը կարող է դրական ազդեցություն ունենալ Անկարայի ու Երևանի հարաբերությունների վրա: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 27-րդ նիստում, որն անցկացվում է տեսակոնֆերանսի միջոցով, գրում է Tass-ը։
«Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը երեք տասնամյակ անց խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն է: Այն, անշուշտ, դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային կայունության, ինչպես նաև ադրբեջանա-հայկական և թուրք-հայկական հարաբերությունների վրա»,- հայտարարել է Չավուշօղլուն։
Նշենք, որ դեկտեմբերի 3-ին և 4-ին ԵԱՀԿ Նախարարների խորհրդի բարձրաստիճան անդամները, առցանց ձևաչափով լիագումար նիստերի ընթացքում, կքննարկեն այս միջազգային կազմակերպության տարածքում 2020թ-ի անվտանգության խնդիրների և ճգնաժամերի ամբողջ շարքը։ Մասնավորապես, Ուկրաինայի արևելքում հակամարտությունից, Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի կարգավորումից մինչև Բելառուսում հետընտրական զարգացումներ։
Հարակից հրապարակումներ`
- Լավրով. Մոսկվան ԵԱՀԿ-ից ակնկալում է ավելի շատ աջակցություն Արցախի հարցի կարգավորման գործընթացներում
- ԵԱՀԿ նախագահ․ ԼՂ բանակցությունները պետք է շարունակվեն Մինսկի խմբի շրջանակներում
- ԵԱՀԿ գործող նախագահ. Մենք ճգնաժամի մեջ ենք և այն միայն վատանում է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին