Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 260 նոր դեպք, Ադրբեջանում՝ 3 942
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 260 նոր դեպք: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 147 636 դեպք: Ապաքինվել է ևս 2 947 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 124 568: Կորոնավիրուսից մահացել է ևս 45 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 1 387: Կարանտինային ռեժիմում է 1 974 մարդ, ինքնամեկուսացման մեջ՝ 50 544-ը: Ստացիոնար հսկողության տակ է 6 561 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 3 867-ը, բնակարանային բուժում է ստանում 11 227 մարդ:
Ադրբեջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 3 942 նոր դեպք, մահացել է 37 մարդ: Այս պահի դրությամբ երկրի մասշտաբով բուժումը շարունակում է 48 912 կորոնավարակակիր: Համավարակի տարածումից մինչ օրս Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշված 129 544 մարդու մոտ, մահացել է 1 470 պացիենտ: