ԱՅԼՄԱՄՈՒԼ 12:52 03/12/2020 Հայաստան

«Փաստ». «Արդարադատությունը գործում է «խնդրանքներով». Փաստաբան

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ժողովրդավարության բաստիոնի» միֆի, սահմանադրական կարգի, իրավապահ համակարգի ու մեր երկրում առկա իրավիճակից բխող մի շարք հարցերի շուրջ զրուցել ենք փաստաբան Արամ Վարդևանյանի հետ:

Ոչ իրավաչափ գործողություններ, զուգահեռներ 2018թ.-ի հետ

Դիտարկելով նախ քաղաքացիներին բռնի ուժով բերման ենթարկելու, ինչպես նաև լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքերին՝ Ա. Վարդևանյանն ընդգծում է. «Այս մոտեցումն ապացուցում է, որ ներկայիս ոստիկանությունը գործում է բացառապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, այն դեպքում, երբ ոստիկանությունը քաղաքական չեզոքություն պարունակող կառույց է: Երբ զինվորական հագուստով մոտ հարյուր հոգի հավաքվել էին կառավարության շենքի առջև, տեսա՞ք նրանցից գեթ մեկին բերման ենթարկեն նույն կամ գոնե նման ոճով:

Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ այլ հայացքներ ունեցող անձինք իրենց խաղաղ հավաքն են ցանկանում կատարել: Սա ցույց է տալիս, որ ոստիկանությունն իր գործողությունների համար ոչ մի իրավաչափ պատճառաբանություն չի կարող ունենալ, որովհետև այն արդեն իսկ սելեկտիվ է, միատեսակ չէ ու բացառապես ուղղված է հանուն՝ ինձ համար անհասկանալի երևույթների: Ոստիկանության գործողություններն ակնհայտ ոչ իրավաչափ են: Ես շատ լավ եմ հիշում, որ 2018թ.ին առհասարակ նման գործողություններ չէին ձեռնարկում, երբ ամբողջ քաղաքը փաստացի լրիվ կաթվածահար էր: Այսպես կոչված՝ խաղաղ ցույցերը, անհնազանդությունները շարունակական բնույթ էին կրում: Հիմա ո՞ր մեկն է հարիր ժողովրդավարության բաստիոնին»:

Ժողովրդավարության միֆը բացահայտելու համար Ա. Վարդևանյանը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել վերջին երկուսուկես տարվա ընթացքում դատական համակարգի նկատմամբ տեղի ունեցածին. «Ի դեպ, որոշ առանձնահատկություններ արդեն իսկ անգամ հրապարակային դարձան: Միշտ ներկայացվում էր, թե արդարադատությանը ոչ ոք չի միջամտում, չի կարող միջամտել:

Բայց պարզվեց՝ մեր արդարադատությունը գործում է «խնդրանքներով», երբ, օրինակ՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է տարիներով լինել կալանքի տակ, քանի որ «խնդրանք» չկա, և ժամերի ընթացքում Ռ. Քոչարյանի անձնագիրը վերադարձնում են, քանի որ կա «խնդրանք»: Այսինքն, նման օրինակը ցույց է տալիս, թե ինչ աստիճանի միֆի մասին էինք մենք խոսում: Խոսում էին ժողովրդավարությունից, բայց հիշում եք, թե ինչ տեղի ունեցավ ՍԴ-ի նկատմամբ ու ինչ ճանապարհով: Օրինակ՝ սահմանադրական փոփոխություններ՝ մի քանի ժամվա ընթացքում: Կարելի է ասել՝ արդեն հիմա տեսնում ենք, թե ոստիկանության, այսպես կոչված, բարեփոխումներն իրականում ինչ նպատակ էին հետապնդում»:

«Մեծ և միջին չափի դետալները լուրջ վերաիմաստավորման կարիք ունեն»

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից դատաիրավական համակարգի ներկայացուցիչների հետ կոնկրետ քրեական գործերին առնչվող հարցերով խորհրդակցությանը՝ Ա. Վարդևանյանը նախ ընդգծեց. «Մենք՝ փաստաբաններս, բարձրաձայնել, խոսել ենք այն մասին, որ գործ ունենք քաղաքական հետապնդումների հետ: Մենք խոսում էին նաև այն մասին, որ կան սրտի ու մարդու տարբեր այլ օրգանների դատավորներ, և իշխանությունն էլ երբեք չէր թաքցնում նման վերաբերմունքը: Այն դատավորները, որոնք իրենց համար ցանկալի ու հաճելի որոշումներ էին կայացնում, մշտապես պաշտպանության և հոգածության ներքո էին լինում բոլոր առումներով: Օրինակ՝ Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության վերաբերյալ հրապարակում է լինում, անձանց նկատմամբ քրեական հետապնդում է սկսվում, բայց Աննա Դանիբեկյանը մեկ այլ անձի բժշկական գաղտնիք է հրապարակում դատական նիստի ընթացքում, նույնիսկ քրեական գործ չի հարուցվում:

Իսկ բոլոր այն դատավորները, որոնք պարզապես իրենց երդմանն ու առաքելությանը հավատարիմ էին մնում, տարատեսակ հետապնդումների էին ենթարկվում: Մենք հիշում ենք՝ ինչեր տեղի ունեցան պարոն Ազարյանի նկատմամբ, թե ինչ տեղի ունեցավ, երբ Դավիթ Գրիգորյանը Արցախի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ էր արձակել ԱՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահին»: Փաստաբանը մեկ այլ խնդրի մասին է շեշտում՝ ընդգծելով, որ առհասարակ բոլոր մեծ և միջին չափի դետալները շատ լուրջ վերաիմաստավորման կարիք ունեն, իսկ այդ օրինակները քիչ չեն. «Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի նիստը նշանակվում է մայիսի 8-ին, և այդ օրը ամբաստանյալների աթոռին են նստում Արցախի առաջին պատերազմի լեգենդներ, հետախուզման մեջ է լինում ու մինչ օրս էլ հետախուզման մեջ է Հայաստանի քիչ գեներալգնդապետներից մեկը՝ Միքայել Հարությունյանը:

Մենք սրանով ի՞նչ ազդակներ էինք տալիս նույն մեր թշնամուն: Պարզ է, չէ՞, մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման օրը, այդ մարդկանց նման կարգավիճակում տեսնելը կարող էր բարձր աստիճանի բավականություն պարգևել ու պատճառել միայն թշնամուն: Եվ այդպես էլ եղավ»: Իսկ դատավորների խորհրդակցության մասով փաստաբանն ընդգծում է. «Տեսանյութ էր հրապարակվել, որտեղ դատական իշխանությունը ներկայացնողների դեմքերը չերևացին, բայց վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարությունը շատ հստակ էր. նա խոսում էր կոնկրետ կալանքի հարցերից, բառացի էլ ասում է՝ մոտ հիսուն կալանքի միջնորդություն է ներկայացվել, քսանը բավարարվել է, 30-ը մերժվել է, բա ինչի՞ է մերժվել: Կանչել էր դատավորների, որ կոնկրետ քրեական գործերով խափանման միջոցի հարցեր քննարկի:

Ու դա՝ նոյեմբերի 9-ի իրադարձություններից հետո, երբ մենք ունենք թե՛ անվտանգային, թե՛ բարոյական, թե՛ առհասարակ մարդասիրական խնդիրներ՝ ռազմագերիների վերադարձի չկատարում: Բացի այդ, մենք չենք էլ հասկանում ՀՀ-ի վարչատարածքային բաժանման հետ ինչ է կատարվում: Մեր սահմանները, փաստորեն, նոր վերաիմաստավորում են ստանում՝ ելնելով Ադրբեջանի կամահայտնությունից: Այսպիսի խնդիրներ ունենք, բայց վարչապետը կառավարություն է հրավիրում դատավորների, գլխավոր դատախազն ու ՀՔԾ պետն էլ նստած՝ ուզում է կալանքի հարցեր քննարկել»:

Իշխանության հետ սինխրոնիզացված իրավական համակարգ՝ բացառությամբ դատարանների
Փաստաբանը հավելում է՝ ունենք կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրած իշխանություն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի. «Կապիտուլյացիոն փաստաթղթերն իրենց բովանդակությունից են պարզ դառնում: Եթե այն լինում է միակողմանի, ուրեմն՝ կապիտուլ յացիա է: Տվյալ դեպքում այդ հայտարարության մեջ ո՞րն է ՀՀ-ի շահից բխող գեթ մեկ ողջամիտ ու համաչափ կետը: Զրո: Ոչ մեկը: Նույնիսկ ռազմագերիների՝ մեր հերոս տղերքի հետ կապված հարցի վերաբերյալ Ադրբեջանի համար կոնկրետ ժամկետային սահմանափակում չի ձևակերպվել: Այսինքն, խայտառակ փաստաթուղթ է ստորագրվել:

Ստորագրվել է փաստաթուղթ, ուր գրված չէ, որ մեր հայրենիքի հողերի հանձնումը այլևս ԽՍՀՄ սահմաններով պետք է տեղի ունենա, բայց մեկնաբանվում է այնպես, որ ԽՍՀՄ սահմանը պետք է գործի: Պարզ է, չէ՞, որ առնվազն մեկ կողմի ցանկությունն է եղել, որին ոչ մի կերպ դիմադրություն չի ցուցաբերվել: Նորություն չեմ ասի՝ ամբողջ միջազգային պատմությունը իր պատմական արձանագրումներն ունի. այս պայմաններում կապիտուլ յացիոն փաստաթուղթ ստորագրած իշխանությունը պետք է հրաժարական տա: Հիմա ՀՀ նախագահը՝ Արմեն Սարգսյանը, հայտարարում է, որ կառավարությունը պետք է հրաժարական տա: Հայտարարում է, բայց դրան զուգահեռ ստորագրում է բոլոր՝ նույնիսկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին «Մխիթար Գոշ» մեդալով պարգևատրելու հրամանագրերը:

Այդուհանդերձ, ՀՀ նախագահը մի կողմից, ընդդիմադիր խմբակցությունները մի կողմից, հանրային հեղինակություն հանդիսացող անձինք մյուս կողմից պահանջում են կառավարության հրաժարականը: Սա բնական, տրամաբանական պահանջ է, որին դեռ որևէ բնական ու տրամաբանական արձագանք չի տրվել: Առնվազն այս իրավիճակից դուրս գալու համար շատ կարևոր է լինելու պատերազմի այս ողջ օրերի գործողությունների և պատերազմին նախորդող գործողությունների բազմակողմանի քննությունը:

Իմ կարծիքով՝ մենք այս իրավիճակից պատշաճ կարող ենք դուրս գալ միայն բոլոր սխալները պատշաճ ուսումնասիրելու ու դրանց պատշաճ գնահատական տալու դեպքում, ինչն անհնարին է այս իշխանության պայմաններում. մեզ մոտ իրավական համակարգը, բացառությամբ դատարանների, իշխանության հետ սինխրոնիզացված է գործում»:

«Արհեստական ռազմական դրության պահպանումը իրավական հետևանքներ է ունենալու»

Մեր զրուցակիցն իշխանության հետ սինխրոնիզացված իրավական համակարգի համատեքստում է դիտարկում նաև ԱԱԾ-ի նախօրեի հայտարարությունը, սակայն կարծում է, որ այս դեպքում տրամաբանությունն անգամ պրիմիտիվ է. «Մոտ 7-8 օր առաջ վարչապետի մամուլի խոսնակը նույն տեքստը, նույն տեսանյութը հրապարակել էր իր ֆեյսբուքյան էջում: Ուղղակի, փաստորեն, որոշակի ժամանակ անց ԱԱԾ-ն պարզապես իր լոգոն է տեղադրել ու հիմա վարչապետի մամուլի խոսնակի ձայնի փոխարեն այլ ձայն է հնչում: Այսինքն, միմյանցից նույնիսկ արտատպում են տեքստերն ու մտքերը, ինչը ցավալի է, որովհետև ԱԱԾ-ն չպետք է վարչապետի մամուլի խոսնակի խոսքերը ներկայացնողը լինի»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:49
Գիդի ահազանգը. Հայաստանի կողմից առաջարկվող փաթեթները ամենաթանկն են տարածաշրջանում
«Պատերազմից, քովիդից հետո հազիվ ոտքի կանգնող զբոսաշրջության ոլորտը այս պահին բավական լուրջ դժվարությունների միջով է...
Աղբյուր` Panorama.am
23:31
«Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ նիստին
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը տարածել է  հայտարարություն, որտեղ ասված է. «Սիրելի երևանցիներ,...
Աղբյուր` Panorama.am
22:35
Փարպիում «Tesla» է այրվել
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 18-ին, ժամը 17:21-ին ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի ձոր...
Աղբյուր` Panorama.am
21:53
Մահացել է Վարդան Սիմոնյանը
Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ Վարդան Սիմոնյանը: Գույժը հայտնում է Հայաստանի նկարիչների միությունը։ Հոգեհանգստի...
Աղբյուր` Panorama.am
21:48
Արմեն Աշոտյան. «Սերժին մերժելու» վարակն ընթանում է երկու հիմնական սցենարով
«5 հարց» հարցուպատասխանի շրջանակում քաղաքացիները շարունակում են հարցեր ուղղել քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, որոնց...
Աղբյուր` Panorama.am
21:34
Վիտալի Բալասանյանը հրապարակել է Փաշինյանին, Պուտինին ու Ալիևին ուղղված իր նամակը
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել իր  նամակը  2020 թ. նոյեմբերի 9-ի...
Աղբյուր` Panorama.am
21:01
ԱԲ-ն կանխատեսել է Մախաչով-Մոյկանո մենամարտի արդյունքը
Արհեստական բանականությունը՝ AI Google-ը կանխատեսել է UFC-ի թեթև քաշային կարգում ռուս Իսլամ Մախաչովի և բրազիլացի Ռենատո Մոյկանոյի գալիք մենամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:37
Ոսկան Սարգսյան. Պետբյուջեից մեծ փողեր ունե՞ք այդ միջոցառումով մսխելու
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին. «Հայաստանը, սփյուռքը...
Աղբյուր` Panorama.am
20:23
Արման Ծառուկյանն ապաքինվելուց հետո կմասնակցի՞ տիտղոսային պայքարի. Մեկնաբանել են նրա թիմից
Խառը մենամարտերի (ԽՄ) ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանին ապաքինվելուց հետո տիտղոսային մենամարտ անցկացնելու երաշխիքներ UFC ղեկավարությունը...
Աղբյուր` Panorama.am
20:09
Երևանի ավագանու ՔՊ-ական անդամները քննարկել են միասնական տոմսային համկարգի վերաբերյալ քաղաքացիների բողոքները
Հունվարի 17-ին տեղի է ունեցել Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ, որտեղ քննարկվել են քաղաքացիների բողոքները...
Աղբյուր` Panorama.am
19:50
Չալաբյան. Պահանջել Հայաստանում գործող վարչախմբից պատանդների ազատումը դարձնել «խաղաղության» պայմանագրի անքակտելի մաս
«Երեկ Բաքվում հայ ժողովրդի և նրա ազատագրական պայքարի դեմ սկսված հաշվեհարդար-դատաստանի առաջին կադրերն էին հրապարակվել, և ինձ ծանոթ...
Աղբյուր` Panorama.am
18:59
Մանկապարտեզի ղեկավարը փորձել է կոծկել դեպքը, շեղել ուշադրությունը. Արձագանք բաց նամակին
Ավան վարչական շրջանի մանկապարտեզներ ՀՈԱԿ-ից արձագանքել են թիվ 57 մանկապարտեզի ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանի բաց նամակին. «Լրատվական...
Աղբյուր` Panorama.am
18:42
Տհաճ իրադրություն, դիսկոմֆորտ և կաշկանդվածություն. Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին
Ավանի  /մանկապարտեզներ ՀՈԱԿ Հ 57մ /մանկապարտեզի ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանը բաց նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին,...
Աղբյուր` Panorama.am
18:18
ԱՄՆ կոնգրեսականը պետքարտուղարությանը կոչ է անում Մագնիտսկու ակտով նախատեսված պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչախմբի դեմ
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Դինա Տիտուսը X-ի իր միկրոբլոգում դատապարտել է  Բաքվում պահվող հայ գերիների դատավարությունը։...
Աղբյուր` Panorama.am
18:03
Իրանն ու Ռուսաստանն արևմուտքի կարիքը չունեն. Մասուդ Փեզեշքիան
Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրումը վկայում է այն մասին, որ երկու տերություններն էլ մտադիր...
Աղբյուր` Panorama.am
17:52
Սոչիում ուժեղ փոթորիկի վտանգ կա
Սոչիի լողափեր քաղաքացիների մուտքը սահմանափակվել է կանխատեսվող փոթորկի պատճառով։ «Ռիա Նովոստի»-ն գրում է, որ փոթորիկի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Արմավիրում օրեր առաջ սպանված 33-ամյա տղամարդու հարազատները հուղարկավորությունից վերադառնալիս մուտք են գործել կասկածյալի տուն
Հունվարի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
17:00
Երևանի հատակագիծն արագ է գրվել, վերանայման կարիք կա․ Բուռնազյան
Որքանո՞վ են համահունչ «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրում  ու Երևանի հատակագծում տեղ գտած նպատակները։ Ի՞նչ խնդիրներ ու...
Աղբյուր` Panorama.am
16:50
Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի իշխանությունների կողմից, դատավարության ծաղր է. Արոնյան
Հայ հայտնի գրոսմայստեր Լևոն Արոնյանը X-ի իր էջում հրապարակել է հայտնի գործարար, բարեհործ, արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի տարածած...
Աղբյուր` Panorama.am
16:30
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում 18-ի ցերեկը, 20-ի ցերեկը, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է թույլ...
Աղբյուր` Panorama.am
16:26
Հայաստանի 3-րդ հանրապետությունն այլևս չկա. Ֆարմանյան
«Հայաստանի 3-րդ հանրապետությունն այլևս չկա»,-գրում է ՀՀ երրորդ նախագահի նախկին խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:18
Պայմանագիրը թերևս լինելու է «դե ֆակտո միջուկային սպառազինություն տնօրինող» Իրանի հանդեպ դե յուրե միջուկային գերտերություն Ռուսաստանի «ծածկոցի» մասին. Քաղաքական մեկնաբան
«Հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրված ռուս-իրանական համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը բավականին տարողունակ է,...
Աղբյուր` Panorama.am
15:55
Հարգելի մարզպետներ, ըստ ՀՀ ԱՆ նախարարի, դուք լավ չեք աշխատում. Անուշ Պողոսյան
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղադրել է մի նախագիծ,  որով մարզային հիվանդանոցները պետք է աշխատեն նախարարության ենթակայությամբ։...
Աղբյուր` Panorama.am
15:44
Երևանում ելույթով հանդես կգա աշխարհահռչակ թավջութակահար Ալբան Գերհարդտին
Երևանի քաղաքապետարանի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 30-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան»...
Աղբյուր` Panorama.am
15:12
HRW. Հայաստանում արձանագրվել են դեպքեր, երբ ԼԳԲՏ աշակերտները լքել են դպրոցը
Հայաստանում լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր (ԼԳԲՏ) մարդիկ շարունակում են բախվել խտրականության, ոտնձգությունների և բռնության հետ: Իր...
Աղբյուր` Panorama.am
15:02
Վահրամ Սահակյանի դեմ քրեական գործ է հարուցվել
Թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատել է ՔԿ խոսնակ Կիմա...
Աղբյուր` Panorama.am
14:45
HRW. Մեկ տարում Հայաստանում կնասպանության չորս դեպք է գրանցվել
2023 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թ. Սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է կնասպանության 4 դեպք։ Նրանցից երեքը սպանվել են...
Աղբյուր` Panorama.am
14:25
Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
14:15
Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. ակցիա՝ Բաքվում հայերի ցեղաuպանnւթյnւնը հավերժացնող խաչքարի մոտ
«Ալիևը չի բավարարվի վայրահաչոցներով։ Մեծ թուրան ստեղծելու ծրագիր կա և իրենք դա իրակացնում են, դրա դեմ հայկական կողմը որևէ բան չի անում։...
Աղբյուր` Panorama.am
13:56
Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի նամակին՝ Բաքվի բանտից
«Միջազգային հանրությունը պետք է ուշադրությամբ հետևի այս աղմկահարույց գործին՝ Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքն ու արդարադատությունն ապահովելու համար»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան
15:02 18/01/2025

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}