«Հրապարակ». Ինչու չի զորացրվում «մոբ» ռեսուրսը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հրադադարից անցել է ավելի քան 20 օր, սակայն «մոբ» (մոբիլիզացիոն) ռեսուրսը դեռ չի զորացրվել: Մեզ ասացին, որ «մոբը» չզորացրելու համար իշխանությունը մի քանի պատճառ ունի: Նախ՝ վախենում են, որ այս թեժ օրերին այդ մարդիկ կվերադառնան ու կպատմեն ողջ իրականությունը, ապա կմիանան փողոցում Փաշինյանի հրաժարականը պահանջող անհնազանդության ակցիաներին:
Մյուս կողմից, մոբիլիզացիոն կարգով զորակոչված են բազմաթիվ ընդդիմադիրներ, այդ թվում, օրինակ՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որոնց իշխանությունները տևական ժամանակ է՝ չեն զորացրում, առանց որևէ պատճառաբանության:
Երեկ մենք նման ահազանգեր ենք ստացել այլ բնակավայրերից ևս․ մարդիկ ուզում են հասկանալ, թե ինչու են իրենց պահում Ղարաբաղում կամ Գորիսում: Սակայն ՊՆ-ն նախարարի փոփոխությունից հետո խոսնակ չունի, և այս կառույցից որևէ մեկնաբանություն ստանալն անհնարին է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: