Շուշեցիներն ուզում են իմանալ, հասկանալ իրենց հետագա անելիքները
Շուշեցիները հավաքվել են Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ, ուզում են իմանալ, հասկանալ իրենց հետագա անելիքները:
Շուշեցի Ստելլա Միրզոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բնակարանի հարցը լուծվելու դեպքում պատրաստ է վերադառնալ Արցախ, բայց թոռնիկներին չի ցանկանում դեռ տանել:
«Այն, ինչ այնտեղ տեսել են, դեռ շոկի մեջ են: Մի քիչ շուտ է երեխաների համար այնտեղ վերադառնալը»,- նշեց նա:
Ս. Միրզոյանի խոսքով, այսօր Արցախում բնակարանի խնդիր շատերն ունեն, հարցը միանգամից չեն կարող լուծել:
Նա պատմեց, որ Շուշիից դուրս են եկել հոկտեմբերի 28-ին, երբ վիճակը բարդ էր, մնալու հույս էլ չկար: Նա Ղազանչեցոց եկեղեցու մոմ է վաճառել: Հայաստանում նրանց ընդունել է անծանոթ ընտանիք: Տիկին Ստելլան ասաց, որ շատ շնորհակալ է այդ ընտանիքին, ընդունել են հարազատի նման, սակայն ուզում են վերադառնալ Արցախ:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը քննարկում է Շուշին և Խուդաֆերինի կամուրջները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու հնարավորությունը
- Շարմազանով. Ոչ Հադրութի և ոչ էլ Շուշիի մասին խոսք չի եղել։
- Շուշիի հանձնումն ավելի շատ քաղաքական որոշում էր. Սեմյոն Պեգով
- Արթուր Դանիելյան. Նոյեմբերի 7, Շուշի վրա է ընկնում հայկական Իսկանդերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան