Ջավախքցի կամավորի մուտքը Վրաստան արգելվել է
«Սև հովազ» ջոկատի հետ Արցախյան առաջնագիծ մեկնած ջավախքցի Մաքսիմ Արզումանյանին վրացի սահմանապահները թույլ չեն տվել վերադառնալ տուն։ «Հետք»-ը գրում է, որ նա նոյեմբերի 29-ին Սադախլոյի (Բավրայի անցակետը չի սպասարկվում համավարակի պատճառով) անցակետով ցանկացել է վերադառնալ Նինոծմինդա՝ ընտանիքի մոտ, սակայն վրացի սահմանապահները նրան 9 ժամ սպասեցնելուց հետո տվել են Վրաստանի ներքին գործերի նախարարության՝ Մաքսիմի մուտքը Վրաստան արգելող փաստաթուղթ։
Այդ փաստաթղթում, սակայն, ոչ մի հստակեցում չկա, թե ինչու են արգելում Մաքսիմ Արզումանյանի մուտքը Վրաստան, որտեղ կացության կարգավիճակով վերջինս բնակվում էր իր ընտանիքի հետ։ Մաքսիմի ընտանիքի Վրաստանի քաղաքացիներ են, իսկ ինքը ՀՀ, սակայն մշտական կացության կարգավիճակով բնակվում է Նինոծմինդայում։
Մաքսիմը Հայաստան էր եկել հոկտեմբերի սկզբին՝ Արցախյան պատերազմին կամավոր մասնակցելու նպատակով։
Մաքսիմը կարատեի մարզիչ է Վրաստանում շուրջ 15 տարի և արդեն 3 տարի է` Նինոծմինդայում բացել է իր սպորտային ակումբը` «Կլուբ Մաքս»-ը: Իր միջոցներով տարածք է վարձակալել, վերանորոգել ու կահավորել է, որպեսզի ջավախքցի երեխաները մարզվելու, տարբեր սպորտաձևեր սովորելու հնարավորություն ունենան:
«Ես աշխատում եմ Վրաստանի սպորտային ոլորտում, Բազկամարտի ֆեդերացիայի անդամ եմ, Վրաստանի կարատեի ֆեդերացիայի անդամ եմ, տարածք եմ վարձակալում, դպրոց եմ պահում, հիմա այդ ամենն ի՞նչ պետք է լինի»,- հարցնում է Մաքսիմ Արզումանյանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում հերոսացած ջավախքցիները
- Ջավախքից Արցախին օգնությունները շարունակվում են
- Եվս մի ջավախքցի զոհել է հանուն Արցախի
- Ջավախքցի բժիշկ Արմեն Բդոյանը պարգևատրվել է «Տիգրան Մեծ» շքանշանով
- Շուշիում զոհվել է արմատներով Ջավախքից Գևորգ Կուլիջանյանը
- Արցախում զոհվել է ջավախքցի ավագ լեյտենանտ Սամվել Հովհաննիսյանը
- Եվս մի ջավախքցի կյանքը զոհել է հանուն Արցախի
- Ջավախքցի Ռուսլան Հակոբյանը զոհվել է Արցախում
- Ծնունդով ջավախքցիները կրկին մեկնում են ռազմաճակատ
- Ջավախքցի Հայաստանի ազգային հերոսը
- Արցախում՝ արմատներով ջավախքցի զոհերը