Փոխհատուցվելու են պատերազմին մասնակցած ուսանողների և մասնակիցների ուսանող զավակների ուսման վարձերը
Կառավարության այսօրվա նիստի ավարտին Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ընդունված սոցիալական աջակցության որոշումները իր հրապարակած ճանապարհային քարտեզի շրջանակներում են:
Նա հայտնեց, որ պատրաստվում է կառավարության որոշման նախագիծ, որով փոխհատուցվելու են պատերազմին մասնակցած ուսանողների և պատերազմին մասնակից անձանց ուսանող զավակների 2020 թվականի երկրորդ կիսամյակի ուսման վարձերը: Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց, որ այդ որոշումը կընդունվի կառավարության հաջորդ նիստում:
Նա ԿԳՄՍ նախարարին կոչ արեց այնպես անել, որ մինչ այդ ուսման վարձերի հետ կապված խնդիրներ չծագեն բուհերում:
Հարակից հրապարակումներ`
- Հաստատվեց «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի մրցույթի անցկացման բաղադրիչները
- 30 հազար դրամ՝ յուրաքնաչյուր հյուրընկալված չափահաս արցախցու համար
- Նիկոլ Փաշինյանը մոռանում է կառավարության քննարկած հարցը քվեարկության դնել
- 5 մլն դրամ՝ պատերազմում զոհված քաղաքացիների ընտանիքներին