ԱՕԿ անդամ. Հրավիրել ՓՊ խորհրդի նիստ և քննարկել Փաշինյանի անհապաղ հրաժարականի մասին հայտարարության հարցը
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Վարազդատ Հարությունյանը նամակ-կոչ է հղել Փաստաբանների պալատի խորհրդի անդամներին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցով միավորվելու մասին։
«Ազգային օրակարգ» կուսակցության հանրային կապերի թիմի տարածած նամակ-կոչում ասված է.
«ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդին
Հարգելի՛ Խորհրդի անդամներ
Իմ խորին համոզմամբ՝
ա) 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հայկական երկու պետությունների դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ռազմական ոտնձգության ամբողջ ընթացքում ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանությունների կողմից պետական և պատերազմի բացարձակ ձախողակ կառավարումը,
բ) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 10-ին կնքված խայտառակ կապիտուլացիոն համաձայնագիրը, որով հայությունը զրկվեց իր հայրենքի մի մասից,
գ) նույն այդ իշխանությունների կողմից շարունակվող ներհայկական պառակտումների խորացման քաղաքականությունը,
դ) թշնամու կողմից պատերազմի ընթացքում և մինչ այժմ շարունակվող մարդու իրավունքների կոպտագույն և լայնածավալ խախտումների վերացմանն ուղղված իշխանությունների արդյունավետ քայլերի բացակայությունը,
ե) վերջնարդյունքում ստեղծված խորը սոցիալ-տնտեսական և անվտանգային ճգնաժամը հաղթահարելու ունակության ի սպառ բացակայությունը,
զ) մեր հայրենիքի համար դեռևս չսպառված անվտանգային մարտահրավերները,
է) հետագա բանակցություններում կապիտուլացիոն փաստաթուղթ ստորագրած Նիկոլ Փաշինյանի մասնակցության անհնարինությունը ստեղծել են Նիկոլ Փաշինյանի և իշխող վարչախմբի ամբողջական հեռացման բացարձակ անհրաժեշտություն։
Գտնում եմ նաև, որ նշված անհրաժեշտությամբ պայմանավորված հասարակական պահանջը պետք է ձևակերպվի և ներկայացվի ոչ միայն հրապարակում և փողոցում, այլ նաև դրանից դուրս՝ տարբեր հասարակական միավորումների, գիտական, ստեղծագործական և մասնագիտական միությունների կողմից։
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ իրական քաղաքացիական հասարակության մեջ փաստաբանական համայնքի առանցքային դերը և մարդու իրավունքների պաշտպանության բոլոր օրինական միջոցները գործադրելու մեր մասնագիտական և բարոյական պարտականությունը
ՀԱՆՈՒՆ հայրենիքի և մեր ժողովրդի փրկության ու արժանապատիվ գոյության
ԽՆԴՐՈՒՄ ԵՄ՝
Հրավիրել Փաստաբանների պալատի խորհրդի նիստ և քննարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած կառավարության անհապաղ հրաժարականը պահանջելու մասին հայտարարություն ընդունելու հարցը:
ՀՀ փաստաբանական պալատի անդամ՝ Վարազդատ Հարությունյան (արտոնագիր՝ թիվ 2426)
ՍՈՒՅՆ ԴԻՄՈՒՄԸ ԲՈԼՈՐ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՑ Է ՄԻԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ»։
Հարակից հրապարակումներ`
- Հետապնդե՛ք կապիտուլյացիա ստորագրած, հայրենիքի մի մասը հանձնած, դավաճան Փաշինյան Նիկոլին. ԱՕԿ
- ԱՕԿ-ը պահանջում է քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի դավաճանական գործողությունների փաստերով
- Փաշինյանի հրաժարականը պահանջող ԱՕԿ-ի նախագահը ևս հրավիրվել է ՀՔԾ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան