Էրդողան․ Ղարաբաղում խաղաղությունը նոր հնարավորություններ է բացելու՝ այդ թվում Հայաստանի համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Հասան Ռոհանիի հետ: Այս մասին գրում է Anadolu գործակալությունը։ Քննարկվել են Թուրքիայի և Իրանի միջև հարաբերությունների ամրապնդման քայլերը, ինչպես նաև տարածաշրջանային իրադարձությունները:
Բանակցությունների ընթացքում Էրդողանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նոր փուլ է մտել՝ մատնանշելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող ցանկացած գործողությունից զգուշորեն խուսափելու անհրաժեշտությունը:
Էրդողանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղությունն ու կայունությունը նոր հնարավորություններ են բացելու, որոնք օգուտ կտան տարածաշրջանի երկրներին, այդ թվում՝ Հայաստանին:
Հարակից հրապարակումներ`
- Չավուշօղլու․ Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը դրականորեն կազդի Հայաստանի հետ հարաբերությունների վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան