Կոչուբաև. Ինչո՞ւ ԱԱԾ-ն խուսափեց հարցաքննել Աշոտ Փաշինյանի ընկերոջը
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է.
«Արցախի հողերի վաճառքից հետո Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով, այսօր ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը կայացրեց կալանավորման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը մերժելու մասին որոշում։ Որոշումը ակնհայտ ոչ իրավաչափ է և հետևանք է վարչապետի այն սադրանքների, որ ինչի՞ են դատավորները այդ գործով քիչ մարդկանց կալանավորում։ Երբ որ երկրի ղեկավարի մակարդակով նման արտահայտություններ են արվում դատարանը փորձում է «ավելորդ գլխացավանքի» մեջ չընկնել, ինչը, կարծում եմ, եղավ այսօր։
Այդ գործով այսօր առկա է ևս մեկ դատական նիստ, որտեղ քննարկվելու է պաշտպանյալիս նկատմամբ գրավը որպես խափանման միջոց կիրառելու հարցը։ ԱԱԾ-ն փորձում է տապալել այդ նիստը, ինչի դեմը մենք կփորձենք առնել։
Ի սկզբանե մենք որոշել էինք իրավունքների պաշտպանությունը իրականացնել այնքանով, որքանով դա վերաբերում է մեզ և չէինք ցանկանում թուլացնել գործը, քանի որ կան բազմաթիվ մանր կճղակավոր մերձիշխանական երևույթներ, ովքեր դատվելու են այդ գործով։
Սակայն, դա չի լինելու պաշտպանյալիս հաշվին։ Ազատություն չստանալով՝ մենք անցնելու ենք իրավական պաշտպանության ավելի ագրեսիվ մեթոդաբանության, որտեղ ՀՀ ԱԱԾ-ն ստիպված է լինելու մեր ներկայացրած ծանրակշիռ փաստարկների ազդեցության ներքո պատասխանել ստորև բերված հարցերին՝
1․ Ի՞նչ կապ ունի Աշոտ Փաշինյանը ՀՀ կառավարության նախապատրաստած զանգվածային անկարգությունների հետ,
2․ ԱԱԾ-ից ո՞վ է վարչապետի խոսնակին փոխանցել քրեական գործով առգրավված տեսանյութերը, ով է այն ենթարկել մոնտաժի,այս ամենի հետ ինչ կապ ունի Էդուարդ Աղաջանյանը,
3․ Ինչ կապ ունի անկարգությունների հետ գնդապետ Աշոտ Վանյանը և զանգվածային անկարգությունների ուղորդման գործում ինչպիսի ներգրավվածություն ունի,
4․ Իշխանության կազմից ով է պատվիրել Արարատ Միրզոյանի ծեծը և ում ռեսուրսներով է այն իրագործվել,
5․ Կրիմինալ որ խմբակներ են իրավապահների ուղորդմամբ ստեղծել զանգվածային անլարգությունների ֆոնը,
6․ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից ովքեր և ինչ ծավալով են մասնակցել զանգվածային անկարգությունների կազմակերպմանը,
7․ Ինչու ԱԱԾ-ն խուսափեց հարցաքննել Աշոտ Փաշինյանի ընկերոջը,
ինչպես նաև մշակված, հստակ տեսաձայնագրություններով, գաղտնի և բացահայտ փաստաթղթերով հիմնավորված 24 այլ հարցեր։
Հատուկ կոչս է ՀՀ դատախազությանը և ԱԱԾ-ին՝ զերծ մնալ իշխանական խմբավորման պարագլխի հետ հանցակցելուց․ միևնույնն է նրա գնալը օրերի հարց է, իսկ դուք մնալու եք աշխատեք։ Եթե հանցակցեցիք, նստելու եք վարչապետի խցից մի կանի խուց այն կողմ։ Գոնե ես հիշում եմ ու փաստաթղթավորած արձանագրում ինչեր եք արել և անում։
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան
Հհ Գլխավոր Դատախազություն,
ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն,
Gor Abrahamyan
Mané Gevorgyan»։
Արցախի հողերի վաճառքից հետո Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով, այսօր ՀՀ քրեական վերաքննիչ...
Опубликовано Alexandr S. Kochubaev Пятница, 4 декабря 2020 г.
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա