Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախմբի հատուկ զգուշացումը
Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբը տարածել է հայտարարություն.
«Իրավապահ համակարգի հարգելի՛ սպաներ,
Հայաստանի Հանրապետությունում ստեղծված շրջադարձային բարդ իրավիճակում ուժային կառույցների առանձին ներկայացուցիչների կողմից տրվում և իրականացվում են ակնհայտ ապօրինի հրամաններ։
Երկրում հանվել է հավաքներ անցկացնելու արգելքը, որի պայմաններում իրավապահների կողմից բողոքի ակցիաներ իրականացնող քաղաքացիների նկատմամբ անհամաչափ բիրտ ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառումը, անհիմն և ապօրինի բերման ենթարկելը և վարչական ձերբակալությունները որևէ արդարացում չունեն, և այդ արարքներն իրենց մեջ առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ:
Լինելով իրավական պետության գաղափարական հետևորդ` հորդորում և զգուշացնում ենք զերծ մնալ որևէ կարգի ապօրինի հրամաններ արձակելուց և կատարելուց, քանզի շատ մոտ ապագայում նմանատիպ բոլոր ապօրինի գործողություններն արժանանալու են քրեաիրավական խիստ գնահատականի:
ՀԱՏՈՒԿ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ.
Հորինված ստանդարտ արդարացումները, թե իբր «հրաման եք կատարել», որևէ պայմաններում չեն ընդունվելու»:
Իրավապահ համակարգի հարգելի՛ սպաներ, Հայաստանի Հանրապետությունում ստեղծված շրջադարձային բարդ իրավիճակում ուժային...
Posted by Հայրենիքի Փրկության Շարժում on Friday, 4 December 2020
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան