«Հրապարակ». քաղաքական ուժերը մրցում են՝ ով շատ մարդ կտանի հանրահավաք
«Հրապարակ» թերթը գրում է.
««Հանուն Արցախի և Հայաստանի փրկության» խորագրով շաբաթ օրը Ազատության հրապարակում անցկացվելիք միտինգին 17 ուժերն ավելի խնամքով են պատրաստվում։ Ընդդիմադիր առաջնորդները ելույթ կունենան, ծրագրային ելույթ կունենա նաև վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
Քաղաքական ուժերը զբաղված են կազմակերպական հարցերով և մրցում են միմյանց հետ, թե ով ավելի շատ մարդ կբերի, ում լուման ավելի մեծ կլինի։ Նաև որոշել են՝ Ազատության հրապարակ մտնել ամեն մեկն առանձին, որ իրենց մասնակցության չափը կշռելի լինի։ Յուրաքանչյուրը հավաքվելու է մի վայրում, և խմբով մտնելու են հրապարակ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում