«Ուրարտուի» մասնակցությամբ 2 հանդիպում հետաձգվել է․պատճառը կորոնավիրուսն է
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը որոշում է ընդունել հետաձգել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի «Ուրարտու» - «Արարատ» և 7-րդ տուրից հետաձգված «Ուրարտու» - «Արարատ-Արմենիա» հանդիպումները։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն։
Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով «Ուրարտու» ՖԱ-ում 5 ֆուտբոլիստների կորոնավիրուսի PCR թեստի դրական պատասխանները և առաջնորդվելով 2020-2021 մրցաշրջանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կորոնավիրուսի կանխարգելման քայլերի ուղեցույցի 3-րդ հոդվածի 5-րդ կետով, նաև ՀՖՖ Բժշկական կոմիտեի նիստի ժամանակ ընդունված որոշմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները