Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրությունների վերջնական տվյալները:Այս մասին գրում է Ալիք Մեդիան։
ԿԸՀ-ի պաշտոնական տվյալների համաձայն՝ համամասնական ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
«Եվրոպական Վրաստան» — 3,79%, 5 մանդատ,
«Ազգային շարժում-ուժը միասնության մեջ է» — 27,18%, 36 մանդատ,
«Հայրենասերների դաշինք» — 3,14%, 4 մանդատ,
«Լեյբորիստական կուսակցություն» — 1%, 1 մանդատ,
«Քաղաքացիներ-Ալեկո Էլիսաշվիլի» — 1,33%, 2 մանդատ,
«Գիորգի Վաշաձե — Շինարար ռազմավարության» — 3,15%, 4 մանդատ,
«Գիրչի» — 2,89%, 4 մանդատ,
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» — 48,22%, 60 մանդատ,
«Լելո» — 3,15%, 4 մանդատ:
Վրաստանի բոլոր 30 մեծամասնական շրջաններում հաղթել են «Վրացական երազանքի» թեկնածուները: Կուսակցությունը 10-րդ գումարման խորհրդարանում կունենա 90 պատգամավոր:
Նոյեմբերի 21-ին 17 մեծամասնական շրջաններում տեղի ունեցած ընտրությունների երկրորդ փուլին ընդդիմությունը չմասնակցեց՝ դրանք կեղծված որակելով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան