Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Բաքվի ԱԳՆ՝ Ղարաբաղի վերաբերյալ ընդունված բանաձևի արդյունքում
Բաքվում Ֆրանսիայի դեսպանը կհրավիրվի Ադրբեջանի արտգործնախարարություն՝ կապված Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից բանաձևի ընդունման հետ, որը կոչ է անում երկրի կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս մասին գրում է Ria-ն։
Նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովն (խորհրդարանի ստորին պալատը) ընդունեց բանաձև, որով երկրի կառավարությունը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Բանաձևին կողմ են քվեարկել 188 պատգամավոր, դեմ՝ 3-ը։ Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը ևս ընդունել էր նման բանաձև:
«Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կկանչվի ԱԳՆ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից անհիմն և կողմնակալ բանաձևի ընդունման կապակցությամբ: Ադրբեջանական կողմի վճռական բողոքը մյուս կողմի ուշադրությանը կհանձնվի», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան