04.12.2020. Կորոնավիրուսի 1184 նոր դեպք է գրանցվել, 28 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 3398 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1184 նոր դեպք: Առողջացել է 1762 մարդ: Մեկ օրում մահացել է 28 մահվան դեպք: Նրանցից 5-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
ԱՆ ներկայացրած տվյալների համաձայն, դեկտեմբերի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 139692 դեպք, որոնցից 114990-ն` առողջացած, 2277-ը` մահվան ելքով: Մահվան ևս 583 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21842 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 522843 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 03.12.2020. Կորոնավիրուսի 1277 նոր դեպք է գրանցվել, 37 մարդ մահացել է
- 02.12.2020. Կորոնավիրուսի 1264 նոր դեպք է գրանցվել, 43 մարդ մահացել է
- 01.12.2020. Կորոնավիրուսով 46 հիվանդ է մահացել
- 30.11.2020. Կորոնավիրուսի 356 նոր դեպք է գրանցվել, 26 մարդ մահացել է
- 29.11.2020. Կորոնավիրուսի 1174 նոր դեպք է գրանցվել, 24 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան