Independent. Փաշինյանի հրաժարականը հնարավորություն կտա փրկել մեր արժանապատվությունը. Վանեցյան
Independent-ը հրապարակել է նյութ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաների վերաբերյալ։
«Հազարավոր ցուցարարներ Հայաստանի մայրաքաղաքում շարունակում են ճնշում գործադրել հետխորհրդային երկրի վարչապետի վրա, որպեսզի նա հրաժարական տա հարևան Ադրբեջանի հետ կնքված խաղաղության գործարքի կապակցությամբ։ Գործարքը Փաշինյանի քննադատները համարում են դավաճանություն ազգային շահերին»,- գրում է պարբերականը։
Հայաստանի ընդդիմության առաջնորդները Փաշինյանին պատասխանատու են համարում բանակցությունները ձախողելու ու ավելի վաղ Հայաստանի համար առավել բարենպաստ պայմաններով պատերազմը չդադարեցնելու համար։
ԱԱԾ նախկին տնօրեն, ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը պարբերականի հետ զրույցում ընդգծել է, ընդդիմությունը չի ձգտում չեղյալ հայտարարել խաղաղության գործարքը:
«Գործող իշխանությունը լիակատար ձախողում է ունեցել, այն պետք է անհապաղ հեռանա և թույլ տա այլ քաղաքական ուժերի փորձել գոնե բարելավել իրավիճակը։ Փաշինյանի հրաժարականը հնարավորություն կտա փրկել մեր արժանապատվությունը»,- ասել է Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այսպես կոչված նախկիններից ամենամեծ կարիերան Նիկոլ Փաշինյանն է արել. Վանեցյան
- Վանեցյան. Փաշինյանը և նրա քարոզչությունը պարզապես բացահայտորեն ստեցին ամբողջ հասարակությանը
- Արթուր Վանեցյան. Մեղավոր է մեկ մարդ, և նրա անունը Նիկոլ Փաշինյան է
- Վանեցյան. Կարող ենք ունենալ առաջադրված միասնական վարչապետի մի քանի թեկնածու
- Վանեցյան. Բավական է միայն հետևել Ալիևի՝ Փաշինյանի հասցեին արած հայտարարություններին, որ պատկերացնենք, թե ինչպիսի մեկնարկային կետում կարող է նա լինել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան