Ռուս խաղաղապահների շնորհիվ Բաքուն Արցախի երկու քաղաքացու է վերադարձրել հայկական կողմին
Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները բացել են հեռախոսային թեժ գիծ (+ 3-744-794-61-94), որն առաջին իսկ օրերից հարյուրավոր զանգեր է ստացել պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիների հարազատներից ու ընկերներից:
ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործունեությունը լուսաբանող Peacekeeper թելեգրամ ալիքը գրում է, որ նոյեմբերի 30-ին թեժ գծին տեղեկություն է ստացվել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի երկու բնակիչների ՝ Համբարձումյան Ադեմնիկի և Խաչատուրյան Ռամիդի անհետացման մասին:
Ռուսական կողմի հարցումով՝ ադրբեջանական կողմից հայտնել են, որ նրանք բերման են ենթարկել Բաքվի կողմից վերահսկվող տարածքից: Ա.Համբարձումյանը և Ռ. Խաչատուրյանը տեղափոխվել են Բաքու:
Ռուսական կոնտինգենտի հրամանատարը բանակցություններ է վարել ադրբեջանական կողմի հետ, ինչի շնորհիվ հաջողվել է հասնել այդ քաղաքացիների ազատ արձակմանը: Նրանք ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռով տեղափոխվել են Երևան:
Հարակից հրապարակումներ`
- Առանձնացնել ենք գրեթե 60 ռազմագերի, բռնի անհետացած 40 քաղաքացիական անձ կա. Արցախի ՄԻՊ
- Անհետ կորածների և զոհվածների մարմինների փոխանցման հարցը ՌԴ բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում է. դեսպանություն
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան