Լավրովն ու Գուտերեշը քննարկել են Արցախում հումանիտար խնդիրների լուծման հնարավորությունները
Դեկտեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Նշվում է, որ մանրամասն զրույց է եղել միջազգային արդի հարցերի լայն շրջանակի շուրջ: Քննարկվել են COVID-19-ի համաճարակին արձագանքելու խնդիրները, ինչպես նաև Sputnik-V պատվաստանյութը։
Գուտերեշը ողջունել է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման շուրջ համաձայնություններ ձեռք բերելու հարցում: Զրուցակիցները քննարկել են ՄԱԿ-ի կազմակերպությունների՝ տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծմանը օժանդակելու հնարավորությունները՝ համագործակցելով Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի խաղաղապահների հետ:
Նախարարը և գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել նաև Եմենի և Լիբիայի իրավիճակի, Մերձավոր Արևելքի կարգավորման իրավիճակի, ինչպես նաև ՄԱԿ-ի համակարգի քարտուղարություններում առաջատար պաշտոնների նշանակման վերաբերյալ:
Երկուստեք վերահաստատվել է համաշխարհային ասպարեզում ՄԱԿ-ի դերի հետագա ամրապնդման և հեղինակության բարձրացման կարևորությունը, այդ թվում՝ այս տարի նշվող համաշխարհային կազմակերպության ստեղծման 75-ամյակի համատեքստում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան