OPEC Plus-ի անդամները համաձայնագիր են ստորագրել՝ 2021թ․-ին նավթի արդյունահանման աստիճանական ավելացման մասին
Երկար տևած բանակցությունների արդյուքնում, OPEC Plus-ի անդամները համաձայնության են եկել արտադրության կրճատման ծավալը 7,2 միլիոն բարելի վրա պահպանելու շուրջ:
Այդ ծավալով, գործող համաձայնությամբ նախատեսված չափից 500,000 բարելով ավելի շատ նավթ է մուտք գործելու շուկա: Միևնույն ժամանակ, այդ ծավալը օրական 1.500 բարելով քիչ է լինելու նախնական համաձայնությամբ նախատեսված չափից: Այս մասին գրում է Pars Today-ը։
Ըստ նախնական պայմանավորվածության՝ 2020 թ. ապրիլին, արտադրության կրճատման պայմանագրի մակարդակը 2021 թվականի սկզբին պետք է կազմեր օրական 5,7 միլիոն բարել, սակայն OPEC-ի և ոչ OPEC-ի շուկաների խոցելիության պատճառով, անդամները որոշել են նվազեցնել մատակարարման ներկա մակարդակը և մինչև 2021թ․ պահպանել օրական 500,000 բարել չափը: Իսկ հունվարից հետո, ամեն ամիս, կորոշվի հաջորդ ամիս շուկա մուտք գործող նավթի չափը:
Ըստ այդմ, OPEC Plus-ի անդամ նախարարներն ամեն ամիս որոշում են կայացնելու, թե հաջորդ ամիս որքանով են կրճատելու արտադրությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան