Նիկոլ, դու էլ չես լինելու, բայց քո որոշումների ծանր հետևանքները դեռ շատ ենք զգալու. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Համացանցում տասնյակներով տարածվող հայ գերիների մասնակցությամբ դաժան տեսարաններով կադրերի պայմաններում, ադրբեջանցի զինծառայողները ելումուտ են անում հայկական բնակավայրեր, օրինակ, ըստ ականատեսների՝ առևտուր անում Ստեփանակերտի սուպերմարկետներում։
Ճիշտ է՝ դա տեղի է ունենում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, սակայն դա այս պարագայում քիչ բան է փոխում։
Նիկոլ Փաշինյան, ուրիշ բան չեմ ասում՝ գոնե մի քիչ խիղճ ունե՞ս։
Հասկանում ե՞ս, որ ադրբեջանցի զինծառայողները ստորագրածդ փաստաթղթից հետո էլ մեր հայրենակիցներին կտտանքների, ծաղրի են ենթարկում, սակայն քո գիտությամբ այդ նույն մարդիկ, ասես ոչինչ չի եղել դեմքով, առևտուր են անում մեր խանութներում։
Ստորագրված համատեղ հայտարարությունում տեղ գտած՝ գերիների հետ վերադարձի դրույթը 25 օր է չեն կատարում, իսկ քո թույլտվությամբ և իմացությամբ, նույն ադրբեջանցիները մեր խանութներում մեր հետ, մեր կողքին առևտուր են անում։
Նիկոլ, արժանապատվության, պատվի մասին չգիտես գոնե հասկացի, որ մի օր դա նոր պայթյունի է բերելու։
Դու էլ չես լինելու, բայց քո որոշումների ծանր հետևանքները դեռ շատ ենք զգալու»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Պաշտպանության նախարարի երեք տեղակալների պաշտոնները թափուր են
- Տիգրան Աբրահամյան. Նիկոլ, դու սա չես մարսելու, քո ժառանգները դարերով կրելու են դավաճանի պիտակը
- Տիգրան Աբրահամյան. Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհի անվտանգության խնդիրը հրատապ լուծումներ է ենթադրում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան