Քաղաքական 10:36 04/12/2020 Հայաստան

Հայրենիքի փրկության համար

Դեկտեմբերի 3-ին հայտարարվեց, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի ձևավորած «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածուն ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանն է։

Հայտարարության մեջ նշված է, որ Վազգեն Մանուկյանը վարչապետ դառնալուն պես կասեցնելու է իր կուսակցական գործունեությունը, պարտավորվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին անձամբ չմասնակցել և չհավակնել վարչապետի պաշտոնին: Ընդգծվում է նաև, որ ընտրվել է Վազգեն Մանուկյանը, քանի որ նա «ունի հակաճգնաժամային կառավարման փորձ, արդյունավետ բանակցություններ վարելու կարողություն, ներքին համերաշխություն և համազգային համախմբվածություն ապահովելու կամք ու վճռականություն»:

***
Պետք է առանձնահատուկ ընդգծել, որ ընդդիմությունը կարողացել է ընտրել ստեղծված պայմաններում թերևս ամենաճիշտ գործչին, ով վստահաբար հավատարիմ կմնա ստանձնած պարտավորություններին, երբեք չի ստի և իր խոստումները չի դրժի։ Դրա վկայությունը  առնվազն երկու սերնդի աչքի առաջ   անցած նրա ճանապարհն է։

Փաստացի, այս առաջադրումը  «Կոնսենսուս մինուս մեկ» գաղափարի իրականացումն է, երբ  հանրապետության քաղաքական բոլոր հիմնական ուժերը համախմբվեցին իշխող ուժի դեմ։ Գրեթե բոլոր, որովհետև նշված հայտարարությունից մոտ երկու ժամ անց մամուլի հրապարակումներից տեղեկացանք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է։ 

Անկեղծ ասած, այնքան էլ զարմանալի չէր, որովհետև սույն կուսակցության վերջին տարիների գործունեությունը, մասնավորապես նախապատերազմական շրջանում «Բարգավաճ Հայաստանի»  մի քանի կարևոր օրեսնդրական նախաձեռնություններին չմիանալը խորը տարակուսանքի տեղիք են տվել։ Հապա ի՜նչ  տարակուսանք առաջացրեց հրաշքով բուժված և հեռավոր Ավստրիալիայից Արցախի սոցապ նախարարի պաշտոնը մեծահոգաբար ընդունած Մանե Թանդիլյանի հայտնությունը։ Է՛հ․․․ Գաղտնիք չէ, որ  Մարուքյանի  Նիկոլին նվիրված  լինելը երբևէ կասկած չի հարուցել։ Այնպես որ, մեծ հարցականի տակ է խորհրդարանում հարթ կերպով վարչապետ ընտրելու հեռանկարը։

Բայց նաև չմոռանանք, որ այս  խորհրդարանն ինքը այնքան անգամներ  է տրորել Սահմանադրությունն ու օրենքները,  որ  չարժե ընդդիմության սուղ ժամանակը վատնել նրանց հատիկ-հատիկ  խելքի բերելու համար․․․ ակն ընդ ական․ ինչպես փողոցով եկան, այնպես էլ փողոցով կգնան։

Ինչ վերաբերում է ընդդիմության միասնական թեկնածուին, ապա պետք է նշել, որ միայն այն փաստը, որ Անկախության  տարիներին Վազգեն Մանուկյանը հանրապետության համար դժվարին  երկու շրջաններում  (1996թ և 2020թ)  ընտրվեց ընդդիմության միասնական թեկնածու՝ վկայում է բոլորի կողմից նրա մարդկային և կառավարչական որակների ընդունելի լինելու մասին։ Բացի Վազգեն Մանուկյանի քաղաքական  երկարամյա գործունեության կարևորումից, այս իրավիճակում թերևս շատ ավելի կարևոր է, որ նա իր   կենսափորձով, կրթությամբ, ինտելեկտով, բարեկրթությամբ, հավասարակշիռ պահվածքով   կվերականգնի հայ պետական գործչի կերպարը, որը վերջին երկուսուկես տարում լիովին խեղաթյուրվել էր։ Վերջապես կազատվենք մեր երկիրը վարկաբեկող և ծաղրի առարկա դարձրած գավառացու  անկանխատեսելի նոպաներից։

Տնտեսության վերականգման, ներքին և արտաքին քաղաքականության խայտառակ թերացումները շտկելու, նոյեմբերի 10-ի տխրահռչակ եռակողմ համաձայնագրի  կետերը հայանպաստ դարձնելուն ուղղված բանակցություններին զուգահեռ շատ կարևոր է նաև մեր հիվանդ հասարակությանը ատելության  վիրուսից ազատելը։ Դրա համար պետք է ղեկավար, ով իրապես սիրում է իր երկիրը, սիրում է մարդկանց, սիրում է իր հայրենիքի հողն ու ջուրը, սիրում է իր ազգի պատմությունն ու հերոսներին։ Իր բազմամյա քաղաքական գործունեության ընթացքում Վազգեն Մանուկյանը  բազմիցս ապացուցել է, որ կարող է սեփական հավակնությունները ստորադասել ազգային շահերին։

Վկա՝ 1996-ի նախագահական ընտրությունները, երբ  կեղծած արդյունքների դեմ ընդվզած ժողովուրդը պատրաստ էր մինչև վերջ գնալ, բայց  ընդդիմության միասնական, և ըստ էության, հաղթած թեկնածուՎազգեն Մանուկյանն իր հաղթանակի համար  չթեժացրեց, այլ հանդարտեցրեց լարված իրավիճակը։ Նա չգնաց արյուն թափելուն  ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի, ով  2008-ի մարտի 1-ին սրացրեց իրադրությունը ընդհուպ սպանությունների։

Դժվար, անասելի բարդ ու քայքայված վիճակում է երկրի ղեկավարումը ստանձնելու   առաջիկա անցումային  իշխանությունը Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ։ Չենք կասկածում, որ պատասխանատու կադրերի ընտրությունը կկատարվի՝  հիմնվելով բացառապես նրանց բարձր պրոֆեսինալիզմի և հայրենասիրության վրա։ Սխալվելու իրավունք ազգովին չունեք։  Առավել ևս սխալվել չի կարող Վազգեն Մանուկյանը,  ով ընդամենը մեկ տարի ժամանակ ունի սորոսա-ՔՊական-իմքայլական ոհմակի ավերածությունների մետաստազները վերացնելու համար։ Չհաջողելու դեպքում խորտակվելու ենք բոլորս, հետևապես  հայրենիքի փրկությունը կախված է մեզնից յուրաքանչյուրից։

Հայաստանը հիմա նման է մի հիասքանչ թանգարանի, որի բոլոր դահլիճներն ու ցուցանմուշները կեղտով վայրագորեն ապականել են Նիկոլն ու իր թիմը։ Մաքրել է պետք դուռ ու դարպաս, ոլորտ ու  կառույց, օրենսդրական դաշտն ու մարդկանց սրտերը։ Այդ գործընթացը ստանձնած ապագա վարչապետին օգնել պարտավոր ենք բոլորս, առնվազն մեր բաժին գործն անելու առումով։ Մեկ  խնդրանք նրանց, ովքեր չեն գիտակցում պահի օրհասականությունը՝  գոնե մի խանգարեք․․․

Լիա Իվանյան

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Փաշինյանը հայտարարում է, թե 6 պաշտոնյաներին ոչ թե հորդորել, այլ խնդրել է հեռանալ պաշտոններից
«2018 թվականից վեր հանված  խնդիրները պետք է ավելի արդյունավետ հասցեագրվեն»,-բացատրելով վերջին պաշտոնանկությունների պատճառները՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Այս մասին ֆեկսբուքյան էջում տեղեկացրել է Փաշինյանը՝ գրելով․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}