Արտակ Թովմասյան. Սա՛ է ժամանակի հրամայականը
«Թովմասյան» Բարեգործական Հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացները ցույց են տալիս, որ գոյություն ունի հանրային մի քանի ռադիկալ պահանջ:
1) Պետք է Կառավարությունը շուտափույթ հրաժարական տա՝ զերծ պահելով Հայաստանի Հանրապետությունը ներքաղաքական բախումներից և քաղաքական իրավիճակը էսկալացիայի հանգեցնելուց:
2) Արդեն փաստ է, որ Ազգային ժողովը չի ներկայացնում մեր ժողովրդի բոլոր շերտերի շահերը և չի գործում պրոֆեսիոնալ, այդ պատճառով պետք է կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Ավելի քան կարևոր է նոր քաղաքական օրակարգի ձևավորումը և հայրենիքը սիրող, իրենց ոլորտներում հաջողությունների հասած մարդկանց ակտիվացումը քաղաքական գործընթացների մեջ՝ անկախ նրանից՝ իրենք առ այսօր զբաղվել են քաղաքականությամբ, թե՝ ոչ: Սա՛ է ժամանակի հրամայականը»։
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Թովմասյան. Անհրաժեշտ է անհապաղ կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ
- Պարո՛ն Փաշինյան, Դուք նվաստացրեցիք մի բանակի, որն աչքի է ընկել իր հերոսներով, եղել է անպարտելի. Արտակ Թովմասյան
- Հիմնադրամի խողովակներով Արցախում մի շարք բարեգործական ծրագրեր են իրականացվել․ Արտակ Թովմասյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին