Washingtonpost. Գործող իշխանությունը լիակատար ձախողում է ունեցել և պետք է անհապաղ հեռանա. Վանեցյան
«Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, հեռացիր» պահանջներով Երևանում անցկացվող բողոքի ակցիաների վերաբերյալ հրապարակման մեջ Washingtonpost-ը գրում է, որ հազարավոր մարդիկ Երևանում փողոց են դուրս գալիս՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Պարբերականը մանրամասնում է, որ բողոքի ակցիաների ու դժգոհության պատճառ է դարձել 44 օր տևած պատերազմից հետո Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ ստորագրած հայտարարությունը, որը ընդդիմախոսները որակում են որպես ազգային շահերին դավաճանություն։
Տարածքների հանձնումն Ադրբեջանին ավարտվել է։ Վերջինը Լաչինի շրջանն էր։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել Փաշինյանին մարտական գործողությունները դադարեցնելու համար «ցավոտ, բայց անհրաժեշտ որոշումներ կայացնելիս» անձնական խիզախության համար:
Իր հերթին, Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին ՝ խաղաղության գործարքին միջնորդելու համար, և ողջունել ռուս խաղաղապահներին որպես «տարածաշրջանում խաղաղության և անվտանգության երաշխավորներ»:
Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարները Նիկոլ Փաշինյանին պատասխանատու են համարում ավելի վաղ Հայաստանի համար առավել բարենպաստ պայմաններով պատերազմը չդադարեցնելու համար։
«Ընդդիմությունը չի ձգտում չեղյալ հայտարարել հայտարարությունը: Գործող իշխանությունը լիակատար ձախողում է ունեցել, այն պետք է անհապաղ հեռանա և թույլ տա, որ այլ քաղաքական ուժեր փորձեն գոնե բարելավել իրավիճակը։ Փաշինյանի հրաժարականը հնարավորություն կտա փրկել մեր արժանապատվությունը»,-պարբերականի հետ զրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյան։
Հարակից հրապարակումներ`
- Վազգեն Մանուկյանն իր անցած ճանապարհով, ունեցած փորձով կարող է նստել բանակցային սեղանի շուրջ. Վանեցյան
- Այսպես կոչված նախկիններից ամենամեծ կարիերան Նիկոլ Փաշինյանն է արել. Վանեցյան
- Վանեցյան. Փաշինյանը և նրա քարոզչությունը պարզապես բացահայտորեն ստեցին ամբողջ հասարակությանը
- Արթուր Վանեցյան. Մեղավոր է մեկ մարդ, և նրա անունը Նիկոլ Փաշինյան է
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան