Միքայել Մինասյան. Ձեզ անսպառ ուժ ու համբերություն, պարոն վարչապետ Վազգեն Մանուկյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վարչապետ Վազգեն Մանուկյանը աշխատաոճ ուներ. ամեն շաբաթ հեռուստաէկրանից երկար պատմում էր իր ժողովրդին, թե ինչ է արել կառավարությունն այդ մեկ շաբաթում, ինչ խնդիրներով է զբաղվել, ինչ այլընտրանքներ կային, որ ճանապարհով է ճիշտ գնալ և ինչու։
Խոսում էր ամեն ինչից՝ անվտանգութունից, արդյունաբերությունից, բյուջեից, վառելիքային խնդիրներից, էներգետիկայից, սոցիալական աջակցությունից և այլն։ Խոսում էր երկար, մանրամասն, մաթեմատիկական հիերարխիկ տրամաբանությամբ ու գրավիչ։
Տակավին պատանի՝ մենք ժամերով լսում էինք նրան։ Քիչ բան էինք հասկանում, իսկ քննարկվող թեմաների մի մեծ մասի շուրջ երբեք չէինք էլ մտածել այդ տարիքում։ Բայց լսում էինք ու երևի ավելի շատ մեր ենթագիտակցության դարակներում ակամա շարում բաներ, որոնք նա չէր ասում՝ պետություն, կառավարում, աշխատանք, խնդիրների լուծման հերթականություն, անկեղծ հաղորդակցություն և այլն։ Չգիտեմ, ինչի էինք այդ տարիքում լսում երկրի վարչապետին՝ թողած մեր երիտասարդական զբաղմունքները։ Բայց դա մեզ համար դպրոց էր. սովորում էինք՝ մենք էլ չգիտենք ինչ։
Տասնամյակներ անց պատմության անիվը, ցավոք, էլի կոտրվել է իր սիրած փոսում։ Հիմա արդեն հիմնովին՝ կառապանն այս անգամ տգետ ապուշի մեկն էր. կառքն էլ հետն է ջարդել։
Իննսունականների սկզբի վարչապետի «դասախոսություններով» պետականության կրթությունը սկսած սերունդը հիմա շատ բան է այլևս հասկանում ու կարողանում։ Ու հիմա մենք մեր առաջին «դասախոսի» կողքին ենք, որ Հայրենիքը փորձենք փրկել։
Ձեզ անսպառ ուժ ու համբերություն, պարոն վարչապետ Վազգեն Մանուկյան։
Եվ Աստված թող մեզ հնարավորություն տա՝ միասին հանելու մեր երկիրը մխացող ավերակներից։
Հ.Գ. Հեռացի՛ր, մարդկային ստորագույն հատկանիշների մարմնացում»։
Վարչապետ Վազգեն Մանուկյանը աշխատաոճ ուներ. ամեն շաբաթ հեռուստաէկրանից երկար պատմում էր իր ժողովրդին, թե ինչ է արել...
Опубликовано Mikayel Minasyan Четверг, 3 декабря 2020 г.
Հարակից հրապարակումներ`
- Россия 24-ն անդրադարձել է Վազգեն Մանուկյանին վարչապետի թեկնածու առաջադրելուն
- Վազգեն Մանուկյանն ապահովում է այդ ամեն ինչը. քաղաքագետ Բենիամին Մաթևոսյան
- Վազգեն Մանուկյանը բանակցությունների միջոցով կարողացել է ապահովել թե՛ տնտեսական, թե՛ ռազմական աջակցություն. Խաչատրյան
- Քաղաքագետ. Երկրորդ Նիկոլ մեզ պետք չէ
- Վազգեն Մանուկյանի ֆանատը չեմ, ու դա է դարձնում իրեն իմ ու երկրի համար լավագույն վարչապետացուն. Արմեն Աշոտյան
- Վազգեն Մանուկյանի վարչապետի պաշտոնում առաջադրելու մասին լուրն ակտիվորեն լուսաբանվել է ռուսական ԶԼՄ-ների կողմից
- Իվետա Տոնոյան. Վազգեն Մանուկյանի թեկնածության հարցում ունեցել ենք բացարձակ կոնսենսուս
- Վարչապետի միասնական թեկնածուն դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում կներկայացնի հակաճգնաժամային քայլերը
- Խնդրենք՝ իրենց տխմար քննադատություններով բարձրացնեն Վազգեն Մանուկյանի վարկանիշը. Արթուր Ղազինյան
- Վազգեն Մանուկյանն իր անցած ճանապարհով, ունեցած փորձով կարող է նստել բանակցային սեղանի շուրջ. Վանեցյան
- Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց՝ ինչո՞ւ միասնական թեկնածու ընտրվեց Վազգեն Մանուկյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան